ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԵՆԱՀԱՄԵՐԳՈՎ ՀԱՆԴԷՍ ԿԳԱՅ ՖՐԱՆՍԱԲՆԱԿ ՀԱՆՐԱՅԱՅՏ<br /> ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆԵԱՆԸ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԵՆԱՀԱՄԵՐԳՈՎ ՀԱՆԴԷՍ ԿԳԱՅ ՖՐԱՆՍԱԲՆԱԿ ՀԱՆՐԱՅԱՅՏ
ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆԵԱՆԸ

  • 10-10-2008 19:35:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում անցկացուող «Վերադարձ» խորագրով դասական երաժշտութեան երկրորդ փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 11-ին «Արամ Խաչատրեան» համերգասրահում կկայանայ ֆրանսաբնակ հանրայայտ դաշնակահար Վարդան Մամիկոնեանի մենահամերգը: Հոկտեմբերի 12-ին դաշնակահարը բարեգործական համերգով հանդէս կգայ նաեւ Գիւմրիում: Ինչպէս հոկտեմբերի 10-ի ասուլիսում յայտնեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդուարդ Միրզոեանը, Վ.Մամիկոնեանը երաժշտական կեանքում երեւոյթ է: «Նա յայտնի ջութակահար Լեւոն Մամիկոնեանի որդին է, եւ ուրախ եմ, որ այսօր հոր գործը շարունակում է որդին` աշխարհին ներկայացնելով հայկական դասական արուեստի նմուշները»,- նշեց կոմպոզիտորը: Վ.Մամիկոնեանի խօսքերով, ինքը «Արամ Խաչատրեան» համերգասրահում առաջին անգամն է մենահամերգով ելոյթ ունենալու, ինչը պարտաւորեցնող է: Երիտասարդ դաշնակահարի խօսքերով, ի տարբերութիւն այլ երկրների, Հայաստանում երիտասարդները հետաքրքրւում են դասական երաժշտությամբ: «Դա բացառիկ երեւոյթ է, քանի որ ես որեւէ երկրում նման հետաքրքրվածություն չեմ նկատել: Ես վստահ եմ, որ դա գալիս է մեր դաստիրակությունից, եւ յուսով եմ, որ այդ երեւոյթը շարունակական կլինի»,- ընդգծեց դաշնակահարը: Նա միաժամանակ նշեց, որ հայկական դասական երաժշտութիւնը միշտ էլ հետաքրքրութիւն է առաջացնում օտարազգիների մօտ, յատկապէս Կոմիտասի, Աւետ Տերտերյանի եւ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: Վ.Մամիկոնեանը սովորել է Մոսկուայի Պ.Չայկովսկու անուան կոնսերվատորիայում: Նա մասնակցել է բազմաթիւ միջազգային փառատոների, արժանացել Մոնտե Կառլոյում անցկացուող Աշխարհի երաժշտութեան վարպետների մրցոյթի առաջին մրցանակին, մենահամերգներով հանդէս եկել աշխարհի յայտնի բեմերում:
  -   Մշակոյթ