ՎԵՐԱԲԱՑՈՒԵՑ «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ»-Ի ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱՕ «ԳՈՐԻՍ»<br /> ՄԱՍՆԱՃԻՒՂԸ<br />


ՎԵՐԱԲԱՑՈՒԵՑ «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ»-Ի ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱՕ «ԳՈՐԻՍ»
ՄԱՍՆԱՃԻՒՂԸ

  • 10-10-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԳՈՐԻՍ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 10-ին Գորիսում տեղի ունեցաւ «Արդշինինվեստբանկ»-ի «Գորիս» մասնաճիւղի վերաբացման հանդիսաւոր արարողութիւնը: Մասնաճիւղի վերանորոգուած մասնաշէնքը հագեցուած է աշխատանքի համար անհրաժեշտ արդիական տեխնիկայով եւ պատրաստ է յաճախորդներին սպասարկել առաւել յարմարաւետ պայմաններում: Ըստ բանկի վարչութեան նախագահ Արամ Անդրէասեանի, սա մէկ ամսում երկրորդ վերանորոգուած մասնաճիւղի բացումն է Սիւնիքի մարզում. մօտ մէկ ամիս առաջ վերաբացուեց «Սիսիան» մասնաճիւղը: Նշուեց, որ բանկը շարունակում է իրագործել իր որդեգրած քաղաքականութիւնը` ստեղծել համապատասխան պայմաններ հասարակութեան տարբեր շերտերը ներկայացնող ազգաբնակչութեանը որակեալ բանկային ծառայութիւններ մատուցելու համար: Ընդհանուր առմամբ «Արդշինինվեստբանկ»-ն ունի 49 մասնաճիւղ ՀՀ-ում, 6 մասնաճիւղ` ԼՂՀ-ում, եւ ներկայացուցչութիւն Փարիզում: Այսօր բանկի մասնաճյուղային ցանցի 47%-ը վերանորոգուած է եւ համապատասխանում է ժամանակակից պահանջներն:
  -   Տնտեսութիւն