ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՑ ԱԺ-Ի ՄՇՏԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԿՍԿՍՈՒԵՆ ՀՀ<br /> 2009 Թ.-Ի ՊԵՏԲԻՒՋԷԻ ՆԱԽԱԳԾԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ<br />


ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՑ ԱԺ-Ի ՄՇՏԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԿՍԿՍՈՒԵՆ ՀՀ
2009 Թ.-Ի ՊԵՏԲԻՒՋԷԻ ՆԱԽԱԳԾԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

  • 07-10-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 24-ին Ազգային Ժողովի մշտական յանձնաժողովներում կմեկնարկեն ՀՀ 2009թ.-ի պետական բիւջէի նախագծի քննարկումները: ԱԺ-ի պաշտօնական կայքէջում տեղադրուած ժամանակացոյցի համաձայն, մշտական յանձնաժողովների համատեղ նիստերում քննարկումը` ըստ առանձին ոլորտների, նախատեսուած է մինչեւ հոկտեմբերի 31-ը ներառեալ: Յանձնաժողովները, խմբակցութիւնները, ինչպէս նաեւ անհատ պատգամաւորները մինչեւ նոյեմբերի 6-ը նախագծի վերաբերեալ գրաւոր առաջարկութիւններ ներկայացնելու հնարաւորութիւն կունենան: Գալիք տարուայ պետբիւջէի նախագիծը նախատեսւում է ներառել ԱԺ-ի նոյեմբերի 10-13-ի լիագումար նիստերի օրակարգում:
  -   Տնտեսութիւն