ԱՅՍՈՒՀԵՏ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐ Է<br /> ԳԱՆՁՈՒԵԼՈՒ ՈՉ ՄԻԱՅՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ, ԱՅԼԵՎ ԱՐՏԱԴՐՈՒՈՂ ՄԻ ՇԱՐՔ<br /> ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ<br />


ԱՅՍՈՒՀԵՏ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐ Է
ԳԱՆՁՈՒԵԼՈՒ ՈՉ ՄԻԱՅՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ, ԱՅԼԵՎ ԱՐՏԱԴՐՈՒՈՂ ՄԻ ՇԱՐՔ
ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

  • 30-09-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջութեամբ ընդունեց կառավարութեան հեղինակած օրինագիծը, որով լրացում է կատարւում «Ակցիզային հարկի մասին» գործող օրէնքում: Ըստ այդմ, լրացվում է օրանսդրական բացը եւ սահմանւում է ՀՀ-ում արտադրուող պարտադիր դրաշմավորման ենթակայ ապրանքների իւրաքանչիւր դրոշմանիշի ձեռքբերման համար վճարման ենթական գումարի չափը. էթիլային սպիրտի արտադրանքի համար` 100 դրամ, ալկոհոլային խմիչքի` 50 դրամ, ծխախոտի` 25 դրամ: Մինիչ այժմ գործող օրէնքով սահմանուած էին միայն ներմուծվող յիշեալ ապրանքների դրոշմանիշերի ձեռք բերման համար վճարման ենթական գումարների չափը:
  -   Տնտեսութիւն