ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՀԱՒԱՆՈՒԹԻՒՆ Է ՏՈՒԵԼ 2009 Թ.-Ի ՊԵՏԲԻՒՋԷԻ<br /> ՄԱՍԻՆ ՕՐԷՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ<br />


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՀԱՒԱՆՈՒԹԻՒՆ Է ՏՈՒԵԼ 2009 Թ.-Ի ՊԵՏԲԻՒՋԷԻ
ՄԱՍԻՆ ՕՐԷՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ

  • 25-09-2008 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութիւնը սեպտեմբերի 25-ի նիստում հաւանութիւն է տուել «ՀՀ 2009թ. պետական բիւջէի մասին» ՀՀ օրէնքի նախագծին, որը սահմանուած կարգով կներկայացուի ՀՀ ԱԺ: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից: Փաստաթղթի համաձայն, ՀՀ 2009թ. համախմբուած բիւջէն կկազմի եկամուտների գծով` 927,1 մլրդ դրամ (առանց միջբիւջետային փոխանցումներից ստացւող մուտքերի), ծախսերի գծով` 967,1 մլրդ դրամ (առանց միջբիւջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)` 40 մլրդ դրամ: ՀՀ համայնքների 2009թ. բիւջէները եկամուտների եւ ծախսերի գծով կկազմեն 50,1 մլրդ դրամ (եկամուտների գծով` ներառեալ պետական բիւջէից ստացւող պաշտօնական դրամաշնորհները): Նախագծով առաջարկուել է ՀՀ 2009թ. պետական բիւջէն հաստատել եկամուտների գծով` 905,4 մլրդ դրամ, ծախսերի գծով` 945,4 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)` 40 մլրդ դրամ: Վարչապետ Տիգրան Սարգսեանը յանձնարարել է բոլոր նախարարութիւններին եւ գերատեսչութիւններին` նախագծի վերաբերեալ խմբագրական դիտողութիւններ ունենալու դէպքում, 2-օրեայ ժամկէտում դրանք տրամադրել ՀՀ Ֆինանսների նախարարութեանը, որպէսզի փաստաթուղթը վերջնական տեսքով, սահմանուած ժամկէտում, ներկայացուի ՀՀ ԱԺ:
  -   Տնտեսութիւն