Ապրիլի 7-ին գրանցուած արտակարգ դէպքերի ամփոփագիր


Ապրիլի 7-ին գրանցուած արտակարգ դէպքերի ամփոփագիր

  • 08-04-2011 14:30:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հրդեհ «՛ֆլեշու՛մ» Ապրիլի 7-ին`ժամը 12.09-ին, հրդեհ է բռնկուել Երեւան քաղաքի Աճառեան փողոցի թիւ 46/3 հասցէում` ՛ֆլե՛շ՛՛ նաւթամթերային բազայի տարածքում: Հրդեհի բարդութեան 2-րդ կանչով դէպքի վայր են մեկնել վեց մարտական հաշուարկ: Հրդեհը մեկուսացուել է ժամը 12.24-ին, մարուել`12.32-ին: Այրուել է նաւթամթերային բազայի բենզալցման ստացիոնար պոմպը եւ «ՄԱ՛Զ» ՛ մակնիշի 43 ՍՍ 073 պետհամարանիշի բենզատար աւտոմեքենայի լիցքաւորման պոմպը եւ պոմպի խցիկը: «Փարուանան» յայտնուել է բոցերի մէջ Ապրիլի 7-ին`ժամը 18.01-ին, հրդեհ է բռնկուել Երեւան քաղաքի Հրազդանի կիրճում` «Փարուանա՛յ»՛ ռեստորանային համալիրի տարածքում: Դէպքի վայր են մեկնել ութ մարտական հաշուարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիւ խումբը եւ հրդեհաշիջման շտաբը, երկու աւտոսանդուղք, Երեւանի քաղաքապետարանի կոմունալ ծառայութեան 9 ջրատար: Հրդեհը մեկուսացուել է ժամը 19.33-ին, մարուել`19.58-ին: Այրուել է ռեստորանի երկշերտանի տանիքը (իւրաքանչիւր շերտը` 1000 քմ մակերեսով) եւ ջերմահարուել, թափուել է սրահի պլաստիկէ կախովի առաստաղը` 1000 քմ մակերեսով: Տուժածներ չկան: Փրկարարները յայտնաբերել են դիակ բնակարանում Ապրիլի 7-ին`ժամը 18.04-ին, ահազանգ է ստացուել, որ Երեւան քաղաքի Բաբաջանեան փողոցի 149 շէնքի թիւ 18 բնակարանի բնակիչը դռան եւ հեռախօսազանգերին չի պատասխանում, կայ կասկած, որ վերջինիս մահացել է եւ անհրաժեշտ է փրկարարների օգնութիւնը: Դէպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչութեան յատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարների ուժերով բացուել է բնակարանի դուռը, տան մէջ յայտնաբերուել է 1929թ.-ին ծնուած Կ'ատինկայ Ջուլհակեանի դին, որը յանձնուել է ոստիկանութեան աշխատակիցներին: Սննդային թունաւորում Ապրիլի 7-ին`ժամը 20.46-ին,տեղեկատուութիւն է ստացուել, որ սննդային թունաւորումով Վայոց ձորի մարզի Եղէգնաձորի քաղաքային հիւանդանոց է տեղափոխուել Եղէգնաձոր քաղաքի բնակիչ, 1959թ.-ին ծնուած Անահիտ Մխիթարեանը: Տուժածի առողջական վիճակը բաւարար է:
  -   Մամլո հաղորդագրություն