Վրաստանն աշխարհում 6-րդ տեղն է զբաղեցնում բնակչութեան մէկ շնչին հասնող բանտարկեալների թուով


Վրաստանն աշխարհում 6-րդ տեղն է զբաղեցնում բնակչութեան մէկ շնչին հասնող բանտարկեալների թուով

  • 08-04-2011 11:19:59   |   |  Յօդուածներ
Մինչ իրաւապաշտպան ակտիւիստները բողոքում էն, որ վրացական բանտերը, որոնք վտանգաւոր էն եւ որտեղ թոքախտ է տարածուած, լի էն բանտարկեալներով, իշխանութիւնները խոստանում էն այլընտրանքային պատիժ կիրառելու հնարաւորութիւններ ստեղծել: Լոնդոնի թագաւորական քոլեջի գիտնականների կողմից մշակուած World Prison Population List (բանտերի բնակչութեան համաշխարհային ցուցակ)-ի համաձայն` Վրաստանը աշխարհի 217 երկրների ցանկում 6-րդ տեղն է զբաղեցնում, քանի որ երկրում 100 000 մարդուն 538 բանտարկեալ է բաժին ընկնում: Վրաստանի արդարադատութեան նախարարութեան տուեալների համաձայն` երկրի բանտերի կէսը լի է կալանաւորներով, սակայն նախարարութեան ներկայացուցիչները հաւատացնում էն, որ նրանց թիւը չի գերազանցում օրէնքով սահմանուած քանակը: Վրաստանում եղած 18 բանտերից 9-ում բանտարկեալների թիւը գերազանցում է թոյլատրելի սահմանը: Այսպէս, Թբիլիսիի թիւ 1 բանտում, որը 750 բանտարկեալների համար է նախատեսուած, այժմ շուրջ 1200 կալանաւոր կայ, իսկ Բաթումի բանտում բանտարկեալների թիւը 715 է` նախատեսուած 557-ի փոխարէն: Իրաւապաշտպան կազմակերպութիւնները նշում էն, որ յաճախ էն բողոքներ ստանում կալանաւորներից, ովքեր դժգոհում էն վերակացուների` իրենց նկատմամբ ցուցաբերած վատ վերաբերմունքից: ,բանտերում այլեւս տեղ ու դադար չկայ: Իրենցից` բանտարկեալներից եմ լսել, որ 8 հոգու համար նախատեսուած բանտախցերում 12-13 կալանաւոր էն պահում: Բանտարկեալները յաճախ բողոքում էն, որ իրենց ծեծում էն եւ պատշաճ բժշկական օգնութիւն չէն տրամադրում: Թոքախտով հիւանդ բանտարկեալներին յաճախ առողջների հետ միասին էն պահումէ, - նշում է իրաւաբան Էկայ Կոբեսաշուիլին: Վրաստանի ժողովրդական պաշտպան Գէորգի Տուգուշիի` օմբուդսմենի տուեալներով, անցեալ տարի 142 մարդ է մահացել բանտում, որոնցից 42-ը թոքախտով էն տառապել: Բանտերում եղած առողջական խնդիրները անհանգստացնում էն նաեւ Վրաստանի Կաթողիկոս Իլեայ Երկրորդին: ,մեր բանտերը թոքախտի տարածման վտանգաւոր աղբիւր էն: Այնտեղ հիգիենայի պահպանման միջոցներ չկանէ, - յայտարարել է նա` յաւելելով, որ յաճախ նախկին բանտարկեալները վարակը տարածում էն իրենց ընտանիքներում, ինչը համաճարակի վտանգ է ստեղծում: Կոբեսաշուիլու խօսքերով` բանտերը լի էն կալանաւորներով, քանի որ դատաւորները խիստ պատժաչափ էն կիրառում` հաշուի չառնելով այլընտրանքային պատիժների հնարաւորութիւնը: ,համաներումը կիրառւում է միայն այն մարդկանց դէպքում, ում ազատազրկման ժամկէտը մի քանի ամսից լրանում է: Դատաւորները կարող էն առաւելագոյն պատժաչափ սահմանելու փոխարէն տուգանք կիրառել կամ այնպիսի պատիժ ընտրել, որը ազատազրկում չի նախատեսում, սակայն իրականում նրանք ճիշտ հակառակն էն անումէ, - ասում է նա: Արդարադատութեան նախարարութեան տուեալներով`անցեալ տարի ընդամէնը 74 մարդ է դատապարտուել հանրօգուտ աշխատանքների: Մարդու իրաւունքների խորհրդարանական յանձնաժողովի փոխնախագահ Դմիտրի Լորթկիպանիձէն պնդում է, որ բանտարկեալների թիւը կալանավայրերում չափազանց մեծ է, եւ նրանց իրաւունքները ոտնահարւում էն: ,այս ամէնի պատճառներից մէկը 2006 թուականին քրէական օրէնսգրքում կատարուած փոփոխութիւններն էն, որոնց համաձայն` մի քանի յանցագործութիւն կատարած անձի պատժաչափերը [յաջորդաբար] գումարւում էն իրարէ, - ասում է Լորթկիպանիձէն: Մինչդեռ մինչեւ 2006 թուականը մի քանի պատժաչափերը միաժամանակ էին կիրառւում: ,յետագայում քրէական օրէնսգրքում փոփոխութիւններ կատարուեցին, որպէսզի դատաւորները կարողանան աւելի թեթեւ պատիժ կիրառել, սակայն սա արդէն ոչ թէ օրէնքից, այլ իրենցից` դատաւորներից է կախուածէ, - հաւելում է նա: Լորթկիպանիձէն առաջարկում է, որպէսզի խորհրդարանը բանտերի վերահսկիչ մեխանիզմ ստեղծի: ,էս առաջարկել եմ բոլոր կուսակցութիւնների ներկայացուցիչներից բաղկացած վերահսկիչ խումբ ստեղծել: Այս խումբը իրաւասու կը լինի ցանկացած պահի որեւէ բանտ գնալ եւ ծանօթանալ այնտեղ տիրող իրավիճակի հետ: Մինչեւ հիմա այս առաջարկն աջակցութիւն չի ստացել, սակայն էս պատրաստւում եմ այն կրկին օրակարգ մտցնելէ: Արդարադատութեան նախարարութեան համաձայն` չարաշահումների վերաբերեալ բողոքների հիման վրայ միշտ քննութիւն է կատարւում, իսկ նախարարութեան ներկայացուցիչները պարբերաբար ստուգում էն քրէակատարողական հիմնարկները, որպէսզի ապահովէն բանտարկեալների իրաւունքների պաշտպանութիւնը: ԱՆ հահտարարել էր, որ թոքախտով հիւանդ կալանաւորների համար նոր բանտ է կառուցւում, շինարարական աշխատանքները պէտք է աւարտուէն յաջորդ տարի: Նախարարութեան ուսումնասիրութիւնների բաժնի ղեկավար Օթար Կախիձէն նշում է, որ արդէն միջոցներ էն ձեռնարկւում բանտերում կալանաւորների մեծ քանակը կրճատելու համար: ,խորհրդարանի քննարկմանը 20 տեսակի յանցագործութիւնների նուազագոյն եւ առաւելագոյն պատժաչափերը կրճատելու վերաբերեալ օրինագիծ է ներկայացուել: Բացի այդ, մէկ այլ օրինագիծ է նախապատրաստուել հանրօգուտ աշխատանքի վերաբերեալ, սա թոյլ կը տայ պատժաչափի աւելի արդիւնաւէտ տեսակներ կիրառելէ, - նշում է Կախիձէն: Նրա խօսքերով` նախարարութիւնը նաեւ հաշուի է առել Եւրոպական Միութեան յանձնարարականները, որոնք առաջարկում էն Վրաստանին ընդունել Հոլանդիայում կիրառուող համակարգը, որտեղ համեմատաբար թեթեւ յանցագործութիւնների դէպքում մեղադրողը կարող է կանգնեցնել նախաքննութեան ընթացքը նախքան այն դատարան ուղարկելը, մեղադրեալի կողմից փոխհատուցում տրամադրելու, տուգանք մուծելու կամ հանրօգուտ աշխատանք կատարելու դէպքում: Թեա Տոպուրիայ, ազատ լրագրող, Վրաստան Կովկասեան լրատու, #585 Պատերազմի եւ խաղաղութեան լուսաբանման ինստիտուտի պարբերական
  -   Յօդուածներ