2010 Թ.-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍԿՍՈՒԻ ԿԵՆՍԱԹՕՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ<br /> ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ<br />


2010 Թ.-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍԿՍՈՒԻ ԿԵՆՍԱԹՕՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

  • 10-09-2008 18:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սոցիալական ոլորտը ծանր է եւ պատասխանատու, իսկ անելիքները անսպառ, քանի որ սոցիալական քաղաքականութեան առանցքում մարդն է, ցանկացած որոշման հտեւում` մարդու ճակատագիրը: Նման կարծիք սեպտեմբերի 10-ին` իր պաշտօնավարման 100 օրուան նուիրուած ասուլիսում, յայտնեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսէն Համբարձումեանը: Ըստ նրա, թէեւ ճիշտ չէ ավելնորդ շտապողականութիւն հանդէս բերել, սակայն առանց լուրջ արմատական փոփոխութիւնների ոլորտում դրական շոշափելի տեղաշարժեր չեն արձանագրուի: Նախարարը յայտնեց, որ առաջիկայում ՀՀ կառավարութեան հաստատմանը կներկայացուի կենսաթօշակային բարեփոխումների լրամշակուած ծրագիրը, որով նախատեսւում է անցում կատարել բազմաստիճան համակարգի: Այն բաղակացած է լինելու երկու` պետական բաշխողական եւ մասնաւոր կուտակային, բաղադրիչներից: Ա.Համբարձումեանը նշեց, որ կենսաթօշակային համակարգի բարեփոխումների սկիզբը նախատեսւում է 2010թ.-ին: Համակարգը լինելու է քառաստիճան: Առաջինը սոցիալական կենսաթոշակն է. պետութիւնը բոլորին ապահովելու է նուազագոյն սոցիալական կենսաթոշակով: Երկրորդը աշխատանքային կենսաթոշակն է, որով նախատեսւում է 40-ից բարձր տարիքի աշխատող անձանց ապահովել աղքատութեան շեմից մէկ ու կէս անգամ բարձր եկամուտով: Յաջորդը պարտադիր կուտակային կենսաթոշակն է, որով 40-ից ցածր տարիքի աշխատողները կապահովուեն սահմանուած սոցվճարումներին համարժէք եկամուտով: Համակարգի վերջին աստիճանը կամաւոր կուտակային կենսաթոշակն է, որը տարեցների համար հանդիսանալու է լրացուցիչ եկամուտի աղբիւր, եթէ նրանք կատարում են կամաւոր վճարումներ:
  -   Հասարակութիւն