ՌԱՀՀԿ նոր տնօրէնի անդրանիկ ասուլիսը


ՌԱՀՀԿ նոր տնօրէնի անդրանիկ ասուլիսը

  • 07-04-2011 16:41:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ռազմավարական եւ ազգային հետազօտութիւնների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրէնի պաշտօնում ապրիլի 7-ին իր անդրանիկ ասուլիսը տուեց քաղաքագէտ Մանուէլ Սարգսեանը: Այն բացեց ՌԱՀՀԿ գործադիր տնօրէն Կարապետ Կալենչեանը, ներկայացնելով Կենտրոնի փորձագէտների թիմը համալրած նոր անդամներ, քաղաքագէտներ Էդգար Վարդանեանին եւ Սարօ Սարօյեանին: Լրագրողներին հետաքրքրող հարցերի շրջանակը բաւականին լայն էր` ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումներից մինչեւ ՌԱՀՀԿ խնդիրներին, առաջիկայ ծրագրերին ու ռազմավարութեանն առնչուող օրակարգային թեմաներ: Պատասխանելով Զլմ-ների ներկայացուցիչների հարցերին, ՌԱՀՀԿ վերլուծական-փորձագիտական հետազօտութիւնների նորանշանակ ղեկավարը հանգամանօրէն ներկայացրեց օրախնդիր տարաբնոյթ մարտահրաւէրների հանգուցալուծման իր տեսլականը։ Նա յոյս յայտնեց, որ մամուլի հետ արդիւնաւէտ համագործակցութիւնը, կատարածի մասին հաշուետուութիւնների ու աշխատանքի հրապարակայնութեան ապահովումը մեծապէս կը նպաստեն Կենտրոնի գործունէութեան թափանցիկութեանը, կբարձրացնէն ուսումնասիրութիւնների, ինչպէսեւ նախատեսուող կազմակերպական միջոցառումների օգտակար գործողութեան գործակիցը:
  -   Մամլո հաղորդագրություն