ԱՅՍ ՏԱՐԻ «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ» ԵՐԳԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՅԹՈՒՄ<br /> ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԳԻՒՄՐԵՑԻ ՄՈՆԻԿԱ ՄԱՆՈՒՉԱՐՈՎԱՆ<br />


ԱՅՍ ՏԱՐԻ «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ» ԵՐԳԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՅԹՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԳԻՒՄՐԵՑԻ ՄՈՆԻԿԱ ՄԱՆՈՒՉԱՐՈՎԱՆ

  • 15-07-2008 17:45:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 15 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կիպրոսում նոյեմբերի 22-ին կայանալիք «Մանկական եվրոտեսիլ» երգի միջազգային մրցոյթում Հայաստանը կներկայացնի 12-ամեայ Մոնիկա Մանուչարովան` Գիւմրիից: Փոքրիկ երգչուհին կկատարի «Իմ երգի հնչյունը» երգը, որը օրեր առաջ կայացած հայաստանեան նախընտրական փուլում արժանացել է մրցոյթի ժիւրիի եւ հանդիսատեսի հաւանութեանը: Ի դէեպ, երաժշտութիւնը գրել է Մոնիկան, իսկ երգի տեքստը` Մերի Մնջոեանը: Ինչպէս յուլիսի 15-ի ասուլիսում յայտնեց Հանրային հեռուտատեսության արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Մնացականեանը, մինչեւ կիպրոսեան մրցոյթը կնկրահանվի երգի տեսահոլովակը, մի փոքր կփոխուեն երգի բառերն ու երաժշտութիւնը, գործիքավորումը կկատարի Արա Թորոսեանը, իսկ բեմականացումը` Արտյոմ Գեւորգեանը: Կիպրոսում Մոնիկային կձայնակցեն Մ.Մնջոեանը (Գիւմրի) եւ Սերինե Խոդիկյանը (Էջմիածին), որոնք նույնպես մասնակցել են նախընտրական փուլին: Նշենք, որ «Մանկական Եվրոտեսիլ»-ին կմասնակցեն 16 երկրների ներկայացուցիչներ: Այն կկրի «Ուրախութիւն արեւի տակ» խորագիրը, կանցկացուի յունական դիցաբանության մոտիվներով, իսկ հաղորդավարները կլինեն Աֆրոդիտէ եւ Ադոնիս աստուածների կերպարանքով: Մրցոյթի հովանաւորն այս տարի եւս ԵՈՒՆԻՍԵՖ-ն է:
  -   Մշակոյթ