«ԼԱՒԱԳՈՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ՄՐՑՈՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ<br /> ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ<br />


«ԼԱՒԱԳՈՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ՄՐՑՈՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ
ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ

  • 08-07-2008 18:15:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 8 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 10-12-ին Ծաղկաձորում կանցկացուի ՀՀ նախագահի սահմանած «Լաւագոյն մարզական ընտանիք» հանրապետական մրցոյթի եզրափակիչ փուլը: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրեանը «ՆՏ» թղթակցին յայտնեց, որ միջոցառումն աւանդական է դարձել. այն անցկացւում է 5-րդ տարին, եւ տարէցտարի աւելանում է մասնակիցների թիւը: Այս անգամ համայնքներում անցկացուած նախնական փուլին ընդհանուր հաշւով մասնակցել են 124 ընտանիքներ: Ծաղկաձորում կայանալիք եզրափակիչին կմասնակցեն երկրի բոլոր մարզերի եւ ԼՂՀ-ի 36 ընտանիքներ: Մրցոյթի ծրագրում ընդգրկուած են 6 մրցաձեւեր` փոխանցավազք, տեղից հեռացատկ, թենիսի գնդակի նետում, պարանացատկ, պարանի ձգում եւ խաղային փոխանցավազք: Ընդհանուր մրցանակային հիմնադրամը կազմում է 12 մլն 120 հազար դրամ:
  -   Սպորտ