ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀՀ ՎԱՍՏԱԿԱՒՈՐ ՄԱՐԶԻՉ ՎՈԼՏԵՐ ԱԹԱՆԵՍԵԱՆԻ<br /> ԱՌԱՋԻՆ ՅՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀՀ ՎԱՍՏԱԿԱՒՈՐ ՄԱՐԶԻՉ ՎՈԼՏԵՐ ԱԹԱՆԵՍԵԱՆԻ
ԱՌԱՋԻՆ ՅՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ

  • 26-06-2008 14:29:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 26-ին Երեւանի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկեց ՀՀ վաստակաւոր մարզիչ Վոլտեր Աթանեսեանի յիշատակին նուիրուած բռնցքամարտի երիտասարդական առաջին մրցաշարը: Մրցումներին հայտավորված են Հայաստանի տարբեր մարզերի ու քաղաքների 67 պատուիրակներ: Մրցաշարը ընտրական բնոյթ է կրում. նրա արդիւնքներով կկազմաւորուի հաւաքականը, որը կնախապատրաստուի Մեքսիկայում հոկտեմբերին անցկացուելիք աշխարհի երիտասարդական առաջնութեանը: Յուշամրցաշարը կաւարտուի յունիսի 29-ին:
  -   Սպորտ