ՀԱՅԱՍՏԱՆԻ 4 ՊԱՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԵՒՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ<br /> ԻՐԵՆՑ ՀԱՄԱՐ ԱՊԱՀՈՎԵԼ ԵՆ ԱՌՆՈՒԱԶՆ ԲՐՈՆԶԷ ՄԵԴԱԼՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 4 ՊԱՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԵՒՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ
ԻՐԵՆՑ ՀԱՄԱՐ ԱՊԱՀՈՎԵԼ ԵՆ ԱՌՆՈՒԱԶՆ ԲՐՈՆԶԷ ՄԵԴԱԼՆԵՐ

  • 26-06-2008 13:29:00   |   |  Սպորտ
ՊԼՈՎԴԻՎ, 26 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 25-ին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում տեղի ունեցան Եւրոպայի բռցքամարտի աւագ տարիքի պատանեկան առաջնութեան քառորդ եզրափակիչի հանդիպումները: Հաւաքականի աւագ մարզիչ, վաստակաւոր մարզիչ Ֆեդյա Ալեքսանեանը «ՆՏ»-ի թղթակցին յայտնեց, որ իրենց հաշուին յաղթանակ գրանցեցին Յովհաննէս Բոչկովը (46 կգ, Գիւմրի), Նարեկ Աբգարեանը (48 կգ, Երեւան), Արթուր Քիրաջյանը (57 կգ, Երեւան), Պողոս Ադիբէկեանը (75կգ, Աբովեան) մտան կիսաեզրափակիչ եւ իրենց համար ապահովեցին առնուազն բրոնզէ մեդալ: Յաղթողները յայտնի կդառնան յունիսի 28-ին:
  -   Սպորտ