Բագրավան գիւղի դպրոցի տնօրէնը իւրացրել է դպրոցի տրակտորի<br /> վաճառքից ստացած գումարը<br />


Բագրավան գիւղի դպրոցի տնօրէնը իւրացրել է դպրոցի տրակտորի
վաճառքից ստացած գումարը

  • 02-04-2010 20:44:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Շիրակի մարզի դատախազութիւնում յարուցուել է քրէական գործ` Բագրավան գիւղի միջնակարգ դպրոցի տնօրէնի կողմից պաշտօնական դիրքի օգտագործմամբ յուրացում կատարելու դէպքի առթիւ: Ըստ ՀՀ Գլխաւոր դատախազութեան մամուլի ծառայութեան, Ա.Ասատրեանը դպրոցին պատկանող Տ-40 մակնիշի տրակտորը առանց թույլտվության եւ տրակտորի իրական արժէքը մասնագէտի կողմից որոշելու, 2006թ.-ին 300 հազար դրամով վաճառել է Արագածոտնի մարզի Դաշտադէմ գիւղի բնակիչ Ա.Ղուկասեանին, իսկ ստացած գումարը իւրացրել:
  -   Հասարակութիւն