Հայաստանում ԵՄ-ի պատուիրակութիւնը կազմակերպում է<br /> վերապատրաստման դասընթացներ հայաստանեան ՀԿ-ների համար<br />


Հայաստանում ԵՄ-ի պատուիրակութիւնը կազմակերպում է
վերապատրաստման դասընթացներ հայաստանեան ՀԿ-ների համար

  • 02-04-2010 18:18:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում Եւրոպական միութեան պատուիրակութիւնը մարտի 30-31-ին «ԵՄ-ի դրամաշնորհների պայմանագրերին առնչուող ֆինանսական ընթացակարգերը Հայաստանում» թեմայով վերապատրաստման 2 դասընթացներ է անցկացրել Երեւանոցում: Դասընթացների նպատակն էր համապարփակ տեղեկութիւններ տրամադրել ԵՄ դրամաշնորհների պայմանագրերին առնչուող ֆինանսական եւ հաշուապահական հաշուառման հարցերի վերաբերեալ: Վերապատրաստման դասընթացների շրջանակում ներկայացուել են հաշուապահական հաշուառման լաւագոյն փորձի օրինակներ, Հայաստանի հարկային օրէնսդրութեան, հաշուապահական հաշուառման չափանիշների եւ ԵՄ ֆինանսական հաշուետւութեան պահանջների միջեւ առկայ փոխադարձ կապերը, ինչպէս նաեւ ներքին հսկողութեան ընթացակարգերը: «Գրանդ Թորնթոն Ամիօ» աուդիտորական ընկերութեան մատուցած դասընթացներին մասնակցել են դրամաշնորհների պայմանագրերի բոլոր շահառուներին ներկայացնող աւելի քան 40 ֆինանսական կառավարիչներ, հաշուապահներ եւ ծրագրերի ղեկավարներ: Ըստ «ՆՏ»-ին տրամադրած հաղորդագրութեան, հաշուի առնելով դասընթացների մասնակիցների դրական արձագանքը, պատուիրակութիւնը կդիտարկի ապագայում եւս դասընթացներ կազմակերպելու նպատակահարմարությունը` շեշտադրելով հաշուապահական հաշուառման պրակտիկան եւ հարկային հիմնախնդիրները:
  -   Հասարակութիւն