Թուրքական հեռուստատեսութեամբ քննարկուել է «Թոռները» գիրքը<br />


Թուրքական հեռուստատեսութեամբ քննարկուել է «Թոռները» գիրքը

  • 02-04-2010 17:27:00   |   |  Հասարակութիւն
ՍՏԱՄԲՈՒԼ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Թուրքական «Կանալ-24» ծրագրի վերջին թողարկումը նուիրուած է եղել Ֆեթհիյե Չեթինի եւ Այշեգյուլ Ալթնայի գրի առած «Թոռներ» գրքին: Ինչպէս տեղեկացնում է «Մարմարան», այս գիրքն էլ` Չեթինի «Մեծ մայրիկս» գրքի նման, ներկայացնում է 1915-ի ողբերգութեան ընթացքում մահմեդականութիւն ընդունած, թրքացած հայ կանանց այսօրուայ թոռների պատմութիւնները: Հաղորդման երրորդ մասնակիցը Պերքե Պաշը, որ նույնպես հայուհու թոռ է, գիրքը կարդալուց յետոյ, վաւերագրական ժապաւեն է նկարահանել իր մեծ մոր` Նահիտե Գափթանի մասին, որի հայկական անունը Գեղանույշ է: Աւելի քան մէկուկէս ժամ տեւողությամբ ծրագիրը յարգանքի տուրք էր 1915-ի զոհերին ու հայկական ծագումով իրենց մեծ մայրերին:
  -   Հասարակութիւն