Յունուար-մարտ ամիսներին Հայաստանում արձանագրուել է սպանութեան<br /> 10 դէպք<br />


Յունուար-մարտ ամիսներին Հայաստանում արձանագրուել է սպանութեան
10 դէպք

  • 02-04-2010 15:36:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունուար-մարտ ամիսներին Հայաստանում արձանագրուել է սպանութեան 10 դէպք, որից 8-ը բացայայտուել է: Բացայայտուել է նաեւ նախկինում կատարուված սպանութեան 2 դէպք: Նոյն ժամանակահատուածում արձանագրուել եւ բացայայտուել է սպանութեան փորձի 2 դէպք: Բացայայտուել է նաեւ նախկինում կատարուված սպանութեան փորձի 1 դէպք: Ըստ ՀՀ Ոստիկանութեան մամլոյ հաղորդագրութեան, այս տարուայ առաջին եռամսյակում հանրապետութիւնում արձանագրուել է մահուան ելքով մարմնական վնասուածք հասցնելու 4 դէպք, որից 3-ը բացայայտուել է: Յունուար-մարտ ամիսներին արձանագրուել է կողոպուտի 50 դէպք, որից բացայայտուել է 35-ը: Բացայայտուել է նաեւ նախկինում կատարուված նմանատիպ հանցագործութեան 5 դէպք: նոյն ժամանակահատուածում արձանագրուել է գողութեան 1057 դէպք, որից բացայայտուել է 628-ը: Բացայայտուել է նաեւ նախկինում կատարուված նմանատիպ հանցագործութեան 52 դէպք:
  -   Հասարակութիւն