Վիրահայերն աւելի կազմակերպուած եւ համախմբուած են դառնում<br /> իրենց իրաւունքների պաշտպանութեան գործում<br />


Վիրահայերն աւելի կազմակերպուած եւ համախմբուած են դառնում
իրենց իրաւունքների պաշտպանութեան գործում

  • 24-03-2010 19:39:00   |   |  Հասարակութիւն
ԹԲԻԼԻՍԻ, 24 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Վիրահայերն աւելի համախմբուած են դառնում իրենց իրաւունքների պաշտպանութեան գործում,- գրում է «Նորաշէն» հանդէսը: Օրերս լոյս է տեսել «Նորաշէնի» նոր համարը, որը հասցրել է դառնալ Թբիլիսիի շատ հայերի սիրելի պարբերականը: Իսկ բոլորովին վերջերս հնգամեայ ընդմիջումից յետոյ բացուել է Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցին: Նրա վերականգնման համար եպիսկոպոս Միրզախանեանը դիմել էր Գարեգին Բ կաթողիկոսին, որի աջակցութեամբ էլ հանգանակութիւն էր կազմակերպուել Սփիւռքի տարբեր անկիւններում: Եվ եկեղեցին հառնեց իր ողջ գեղեցկությամբ: Ներկայումս աւարտւում են Սուրբ Գեւորգ եկեղեցուն կից թեմի առաջնորդարանի վերականգնման աշխատանքները, որը լաւ նուէր կլինի թբիլիսահայերի համար:
  -   Հասարակութիւն