Սերժ Սարգսեան. Իմ գերխնդիրը ԼՂՀ բնակչութեան անվտանգութեան<br /> ապահովումն է<br />


Սերժ Սարգսեան. Իմ գերխնդիրը ԼՂՀ բնակչութեան անվտանգութեան
ապահովումն է

  • 23-03-2010 22:00:00   |   |  Քաղաքական
ԴԱՄԱՍԿՈՍ, 23 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայաստանը բարձր է գնահատում եւ կարեւորում է Սիրիայի հետ իր յարաբերութիւնները: Այս մասին Սիրիայում Հայաստանի եւ Սիրիայի նախագահների նախօրեի համատեղ մամուլի ասուլիսում յայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը: Ըստ երկրի ղեկավարի, դրա ամենավառ վկայութիւնն է վերջին 9 ամիսների ընթացքում երկու երկրների միջեւ նախագահների մակարդակով իրականացուած փոխայցելություններն ու օրակարգում ներգրաւուած հարցերի ծաւալը: Այցը յատկանշանական է երկու երկրների միջեւ ստորագրուելիք փաստաթղթերի տեսանկիւնից, նշեց նախագահը, տեղեկացնելով, որ ստորագրուելու է հայ-սիրիական համագործակցութեանը վերաբերող 10 փաստաթուղթ` էներգետիկայի, արդարադատութեան, սպորտի, գիւղատնտեսութեան, ներքին գործերի եւ այլ բնագաւառներում: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն իր հերթին նշել է, որ քննարկուել են բազմաթիւ հարցեր. «Իհարկէ, մեր ապրանքաշրջանառութեան ծաւալը շատ փոքր է, եւ մենք պէտք է աշխատենք այն մեծացնելու եւ հնարաւոր խոչընդոտները վերացնելու ուղղութեամբ»,- նշել է Սիրիայի նախագահը: «Ի՞նչ փուլում է եւ որքան մօտ է ղարաբաղեան կարգաւորման գործընթացը» «Ասոշիեյթըդփրես» գործակալութեան հարցին ի պատասխան ՀՀ նախագահը նշել է, որ բանակցութիւններում իր գերխնդիրը ԼՂՀ բնակչութեան անվտանգութեան ապահովումն է: «Եւ ես փնտրում եմ լուծումներ, որոնք հնարաւորութիւն կտան Լեռնային Ղարաբաղի բնակչութեանը անվտանգ զարգանալ պատմական տարածքում»,- ասել է Հայաստանի ղեկավարը, մտահոգութիվւն յայտնելով, որ «մեր տարածաշրջանում եւս ռազմատենչ յայտարարութիւններ են հնչում, խորանում է թշնամանքը, փոխադարձ կասկածամտութիւնը: Եւ ելնելով սրանից է, ես վերջերս հրապարակայնօրէն առաջարկեցի Ադրբեջանին կնքել ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառման մասին պայմանագիր, ինչը հնարաւորութիւն կտայ որոշակի կայունութիւն հաստատել եւ որոշակի վստահութեան մթնոլորտ ձեւաւորել: Փաստորեն, մերժելով մեր առաջարկութիւնը, Ադրբեջանը արհամարհում է միջազգային իրաւունքի այդ կարեւորագոյն սկզբունքը: Սա լաւ բանի չի կարող հանգեցնել: Այսպիսի իրավիճակ էր նաեւ 90-ական թուականների սկզբներին, երբ մենք ասում էինք խաղաղ ճանապարհով է պէտք լուծել Ղարաբաղի խնդիրը, Ադրբեջանը վերջիվերջոյ գնաց ագրեսիայի եւ այսօր ունենք այն վիճակը, ինչ որ ունենք»,- ասել է Հայաստանի ղեկավարը: ՀՀ նախագահի եւ առաջին տիկնոջ պատուին տրուած ընթրիքի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը նշեց, որ 1915թ. Օսմանեան կայսրութիւնում Հայոց ցեղասպանությունից մազահուրծ եղած «հայերն արժանացել են այս մեծահոգի ժողովրդի (սիրիացիների) հիւրընկալ ու բարեգութ վերաբերմունքին: Նրանց յաջողուել է ինտեգրուել` միեւնոյն ժամանակ պահպանելով իրենց ինքնութիւնը»: Դրա խօսուն վկայութիւնն է, ըստ ՀՀ նախագահի, Սիրիայում գործող բազմաթիւ հայկական եկեղեցիները, կրթական եւ մշակոյթային հաստատութիւնները, պարբերականները: «Մենք բոլորս ապրում ենք աշխարհաքաղաքական ընդհանուր եւ առանձնայատուկ կարեւորութիւն ունեցող տարածքում, որտեղ իրար են բախւում միջազգային խոշոր ուժերի շահերը: Դա կրկնակի է պարտաւորեցնում մեզ փոխգործակցել իրար հետ, համադրել մեր ջանքերը եւ հասկանալ միմեանց թէ մանրուքների եւ թէ կարեւոր աշխարհաքաղաքական խնդիրներում, յաղթահարել եւ վերանայել բոլոր տարաձայնություններն ու հակասութիւնները: Մենք Սիրիայում գտնում ենք, որ տարածաշրջանների միջեւ երկխոսությունն ու փոխըմբռնումը, ինչպէս նաեւ իւրաքանչիւր պետութեան շահերի նկատմամբ յարգանքը հանդիսանում են առկայ խնդիրների լուծման օրինակելի ճանապարհ»,- իր հերթին նշել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը:
  -   Քաղաքական