Բեյրութում տեղի է ունեցել Հայ Կաթոլիկ Մեսրոպեան վարժարանի<br /> տարեկան բարեսիրական ճաշկերոյթը<br />


Բեյրութում տեղի է ունեցել Հայ Կաթոլիկ Մեսրոպեան վարժարանի
տարեկան բարեսիրական ճաշկերոյթը

  • 22-03-2010 15:30:00   |   |  Հասարակութիւն
ԲԵՅՐՈՒԹ, 22 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ինչպէս տեղեկացնում է «Ազդակ»-ը, Հայ Կաթոլիկ Մեսրոպեան Բարձրագոյն Վարժարանը կազմակել է իր տարեկան բարեսիրական ճաշկերոյթը, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթոլիկ Հայոց Տեր Ներսէս Պետրոս ԺԹ. Կաթողիկոս Պատրիարքի ներկայութեամբ եւ Տէր եւ Տիկին Վարուժ Ներկիզյանի նախագահութեամբ: Հանգանակուած ողջ գումարը պիտի փոխանցվի կարիքաւոր սաների ֆոնդին: Հայ Կաթոլիկ Մեսրոպեան Բարձրագոյն Վարժարանի տնօրէն Գալուստը նշել է, որ սփիւռքի բաբախուն սիրտը հանդիսացող Լիբանանում` որպէսզի պահպանուի հայոց ոգին, պէտք է հայ եկեղեցու կողքին անսասան մնայ նաեւ հայ դպրոցը, իսկ 71-ամեա Մեսրոպեան վարժարանը լիբանանահայ ամենամեծ կրթական համալիրն է, որ ունի աւելի քան 1300 աշակերտ` իր զույգ վարժարաններով: «Գիտեք, որ Մեսրոպեան վարժարանը միշտ եղել է առաջատար` ուսումնական կամ շինարարական ասպարէզներում: Վարժարանի տնօրինությունը որոշել է իր շնորհակալութիւնը յայտնել մեծարգոյ բարերարին, շնորհելով նրան «Ս. Մեսրոպ Մաշտոց» յուշամեդալը: Վարուժ Ներկիզյանը վերջին տարիներին իր հանգուցեալ հոր յիշատակին հաստատել է նրա անունը կրող` «Աբրահամ Ներկիզյան» հիմնադրամը, իսկ իւրաքանչիւր տարի վարժարանի կողմից կազմակերպւող տարեկան ճաշկերույթներին իր եւ իր տիկնոջ անունից կատարել աւանդական դարձած օժանդակությունը:
  -   Հասարակութիւն