Հայաստան է ժամանել Մոսկուայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Ա<br /> Պատրիարքը (լրացուած տարբերակ)<br />


Հայաստան է ժամանել Մոսկուայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Ա
Պատրիարքը (լրացուած տարբերակ)

  • 16-03-2010 18:18:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաւէրով մարտի 16-ին պաշտօնական այցով Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Մոսկուայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբութիւն Կիրիլ Առաջինը: Օդանավակայանում Ռուսաց պատրիարքին դիմաւորել է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատուիրակութիւնը` գլխաւորութեամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Կիրիլ Պատրիարքին դիմաւորելու էին եկել նաեւ ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը, ինչպէս նաեւ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազօր դեսպան Վ.Կովալենկոն, Ուկրաինայի արտակարգ եւ լիազօր դեսպան Ա.Բոժկոն, Բելառուսի արտակարգ եւ լիազօր դեսպան Ս.Սուխորենկոն, Թուրքմենիստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Շ.Ջումաեւը, Ղազախստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Ա.Բոզժիգիտովը: Օդանաւի մօտ հովվապետերի եղբայրական ողջագուրումից յետոյ Պատրիարքին աւանդական աղ ու հաց են մատուցել Հայորդեաց տան սաները: Ըստ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգի հաղորդագրութեան, օդանավակայանից երկու Հայրապետներն իրենց շքախմբերի ուղեկցութեամբ մեկնել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Մոսկուայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբութիւն Կիրիլ Առաջինին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ս. Տրդատի կամարի մօտ, դիմաւորել է Մայր Աթոռի միաբաններից, թեմակալ առաջնորդներից, ռուս հոգեւորականներից եւ ճեմարանականներից կազմուած խաչվառազարդ թափորը: Խունկի օրհնութիւնից յետոյ, Մայր Տաճարի զանգերի ղողանջների ներքոյ երկու հովվապետերը, օրհնելով խուռներամ ժողովրդին, «Հրաշափառ» շարականի հանդիսաւոր երգեցողությամբ առաջնորդուել են Միածնաէջ Մայր Տաճար: Իջման Սուրբ Սեղանի առջեւ երկու գահակալները խոնարհվել են` համբուրելով Աստվածընկալ Ս. խաչը եւ Աւետարանը, որից յետոյ սկսուել է բարիգալստեան արարողութիւնը: Հայաստան Կիրիլ Պատրիարքի այցի առիթով Մայր Տաճար էր բերուել Ս. Գրիգոր Լուսաւորիչ Հայրապետի շնորհաբաշխ Աջը: «Լերինք ամենայն այսօր ցնծացեք» շարականի երգեցողության ներքոյ Արարատեան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նաւասարդ արքեպիսկոպոս Կճոյեանը տաճարի ավանդատնից բերել է Ս. Աջը, որը Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճեանը տեղադրել է յատուկ պատուանդանի վրայ` ի խոնարհումն երկու հովվապետերի, եկեղեցականաց դասի եւ հաւատացեալ ժողովրդի: Ս. Գրիգոր Լուսաւորչին նուիրուած շարական էին երգում նաեւ ռուս եկեղեցականները: Խոնարհումից յետոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ու Մոսկուայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքը իրենց ողջոյնի խօսքն ու օրհնութիւնն են փոխանցել ներկաներին: Քրիստոսահիմն եւ լուսաւորչահաստատ Մայր Տաճարում ողջունելով Կիրիլ Պատրիարքի ուրախառիթ այցը, Հայոց Հայրապետն ասել է. «Ձեր այցելութիւնը Հայաստան սկսւում է աղօթքով միածնաէջ այս տաճարում: Միասնական մեր աղօթքը գրաւականն է եւ վկայութիւնը Քրիստոսի Սուրբ Եկեղեցու ճշմարիտ միասնութեան, այն ոգին է քրիստոնեական եղբայրության, երբ մենք, որպէս մէկ երկնավոր Հոր հարազատ զավակներ, միասնաբար դիմում ենք մեր Տեր Աստծուն` «Հայր մեր, որ երկնքում ես» Տերունական աղօթքով: Ձեր այցելութիւնը մէկ անգամ եւս վկայութիւնն է մէկ ընդհանուր Աստծոյ, մէկ Աւետարանի եւ Եկեղեցու միասնականութեան` իբրեւ Քրիստոսի մէկ մարմին, ճշմարիտ եւ անփոփոխելի իրականութեան»: Հայոց Հայրապետը մաղթել է, որ Աստուած Պատրիարքի այցելութեան օրհնութեամբ առաւել ամրացնի եւ առաւել զորացնի երկու Եկեղեցիների եւ երկու ժողովուրդների անեղծ եղբայրական սերն ու ջերմութիւնը: Իր խօսքում Կիրիլ Պատրիարքը, անդրադառնալով քրիստոնեական հաւատքի կաեւորությանը հայ ժողովրդի կեանքում, յիշատակել է Հայ Եկեղեցու մեծագոյն սրբերին` Սբ. Գրիգոր Լուսաւորչին ու Հռիփսիմեանց կոյսերին, որոնք հաւատքի սերմեր ցանեցին Հայաստանի օրհնյալ հողում: Արարողութեան աւարտին Հայրապետները Սբ. Գրիգոր Լուսաւորչի Աջով օրհնություն են բաշխել հաւատացեալ ժողովրդին եւ ապա եկեղեցական թափորով ուղղուել դէպի Վեհարան:
  -   Քաղաքական