Ջեմալ փաշայի թոռն ասաց Ցեղասպանութիւն, իսկ Մnրգենթաուի ծոռը` ոչ


Ջեմալ փաշայի թոռն ասաց Ցեղասպանութիւն, իսկ Մnրգենթաուի ծոռը` ոչ

  • 05-04-2011 12:00:28   | Հայաստան  |  Յօդուածներ
Անցեալ հինգշաբթի երեկոյեան հարիւրաւոր հայեր հաւաքուել էին Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում (UCLA), մեծ մտահոգութեամբ լսելու Հասան Ջեմալին` հայ ժողովրդի երեք գլխաւոր դահիճներից մէկի` Ջեմալ փաշայի թոռանը: ,դեր Զօրից մինչեւ Ծիծեռնակաբերդ. զրոյց Հասան Ջեմալի հետէ խորագիրը կրող այս բացառիկ եւ վիճահարոյց միջոցառումը կազմակերպել էր Հայկական բարեգործական ընդհանուր միութեան (ՀԲԸՄ) ,ասպետներէը:  Հասկանալի է, որ մթնոլորտը խիստ լարուած էր: Ընդարձակ դահլիճը լեփ-լեցուն էր, եւ ազատ տեղեր չլինելու պատճառով շատերը ստիպուած էին հեռանալ: Դահլիճի ներսում զինուած ոստիկանների եւ անվտանգութեան աշխատակիցների առկայութիւնը եւ հանգստացնող էր, եւ մտահոգիչ: Ջեմալը հաստատեց, որ նրան նախազգուշացրել էին Լոս Անջելես կատարելիք այցի առթիւ, սակայն բարեբախտաբար ամէն ինչ ընթացաւ հանդարտ մթնոլորտի մէջ: Այդ երեկոյ ամենացնցողն այն չէր, թէ ինչ ասաց Ջեմալը, այլ այն, թէ ինչ չասաց միւս բանախօսը` դոկտոր Պամելայ Սթայները`դեսպան Հենրի Մորգենթաուի ծոռը: Հբըմ-ի ,ասպետներե-ի նախագահ Գուրգէն Բերքսանլարն իր ողջոյնի խօսքում բոլորին հրաւիրեց ,անկաշկանդ զրոյցիէ: Ընդունելով հանդերձ, որ որոշ հայեր մեծ կասկածանքով են վերաբերում Ցեղասպանութիւնը ճանաչած թուրքերին, նա հաւատում էր, որ ,առաջադէմէ թուրքերը, որոնք ,հրապարակաւ խօսում են 1915 թուականի իրադարձութիւնների մասին ..., ըստ երեւոյթին, գտնւում են ներկայիս թուրքական կառավարութեան հսկողութիւնից եւ հասանելիութիւնից դուրսէ: Այնուհետեւ Բերքսանլարը ներկայացրեց գլխաւոր բանախօս Հասան Ջեմալին եւ բանավէճի երկու մասնակիցներին` դոկտոր Պամելայ Սթայներին եւ պրոֆէսոր Ռիչարդ Յովհաննիսեանին: ,Milliyetէ օրաթերթի սիւնակագիր Ջեմալն անմիջապէս շահեց թերահաւատ լսարանի վստահութիւնը, իր ողջոյնի խօսքը նրան յղելով հայերէն` ,բարեւ յարգելի բարեկամներէ եւ ասելով. ,ես եկել եմ այստեղ իմ սիրտն ու միտքը ձեր առջեւ բացելու.... Ես գիտեմ ձեր ցաւը, Ցեղասպանութեան ձեր վիշտը, Մեծ եղեռնի ձեր վիշտըէ: Անտեսելով Թուրքիայի Քրէական օրէնսգրքի 301-րդ յօդուածը, որն արգելում է Հայոց ցեղասպանութիւն եզրն օգտագործել, նա իր ելոյթի ընթացքում մի քանի անգամ խիզախօրէն կրկնեց այդ խօսքերը: Նա միաժամանակ դատապարտեց Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ Թուրքիայի կառավարութեան ժխտողական քաղաքականութիւնը, այն անուանելով ,մեղսակցութիւն ոճրագործութեան մէջէ: Ջեմալը պատմեց 2008 թուականին Հայոց ցեղասպանութեան յուշահամալիր կատարած իր շատ յուզիչ այցելութեան մասին, որտեղ նա մեխակներ էր դրել իր մտերիմ ընկերոջ` լրագրող Հրանտ Դինքի յիշատակին, որին թուրք ծայրահեղականները սպանել էին Ստամբուլում: Երեւան կատարած այցելութեան ժամանակ նա ցնցող մի հանդիպում էր ունեցել Արմէն Գեւորգեանի հետ, այն վրիժառուի թոռան, որը 1922 թուականին սպանել էր նրա պապուն` Ջեմալ փաշային: Ջեմալը ներկայացրեց Թուրքիայում վերջին երեք տասնամեակների ընթացքում Հայոց ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ ձեռք բերուած առաջընթացը` սկսած համատարած ժխտողականութիւնից մինչեւ ներողութեան քարոզարշաւ, հայկական եկեղեցիների վերանորոգում եւ այդ թեմայով գիտական համաժողովների կազմակերպում: Նա հայերին խնդրեց այցելել Թուրքիայ մասնակցելու ,յիշողութեան վերականգնմանըէ: Ջեմալը նրանց յորդորեց երբեք չմոռանալ անցեալը` առանց դրա գերին դառնալու: Մինչ Ջեմալն իր անկեղծ ելոյթով լաւ տպաւորութիւն թողեց լսարանի վրայ, դոկտոր Սթայները հիասթափեցրեց ներկաներին` անդրդուելիօրէն եւ միտումնաւոր հրաժարուելով օգտագործել ցեղասպանութիւն բառը: Դրա փոխարէն նա կիրառեց թուրքական ժխտողական տերմինաբանութեանը բնորոշ այնպիսի բառեր, ինչպիսիք են` ,ողբերգութիւնէ, ,տառապանքէ եւ ,1915 թուականի իրադարձութիւններէ: Որպէս Միջհամայնքային վստահութեան կերտման ծրագրի տնօրէն նա խօսեց ,հայերի եւ թուրքերի միջեւ վստահութեան կերտման հնարաւոր քայլերիէ մասին: Նա ապշեցրեց լսարանին, խնդրելով որ հայերն ընդունեն, թէ ,թուրք ժողովուրդը [որը] սարսափելիօրէն տուժել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ... կարիք ունի եւ արժանի է դրա ճանաչմանըէ: Չբաւարարուելով այս վրդովեցուցիչ խնդրանքով, նա շարունակեց, յորդորելով հայերին ,մտածել թուրքական տառապանքների ճանաչման մասին, նախքան իրենց տառապանքների համար ճանաչում ստանալըէ: Հարց ու պատասխանի ժամանակ, երբ ես մատնանշեցի այն զաւեշտալի հակասութիւնը, երբ Ջեմալ փաշայի թոռը ազատօրէն օգտագործում է Հայոց ցեղասպանութիւն եզրը, մինչդեռ դեսպան Մորգենթաուի ծոռը` ոչ, դրան հետեւեց դոկտոր Սթայների ոչ համարժէք պատասխանը: Նա արդարացաւ, ասելով, որ ,միջնորդիէ դեր է կատարում` ,հաշտեցմանէ ձգտելով հայերի եւ թուրքերի միջեւ: Բանավէճի վերջին մասնակիցը` պրոֆ. Յովհաննիսեանը, խիստ ձայնով, քաղաքավար, սակայն միեւնոյն ժամանակ ծանրակշիռ պատասխան տուեց նախորդ բանախօսներին: Նա Հասան Ջեմալին ասաց, որ հայկական մեծ լսարանը հաւաքուել է նրան լսելու ոչ թէ որպէս թուրք լրագրողի, այլ որպէս Ջեմալ փաշայի թոռան: Նա բացատրեց, որ թուրք ոճրագործների մտայնութեան ըմբռնումը չի կարող որեւէ կերպ արդարացնել նրանց գործողութիւնները: Նա բոլորին նախազգուշացրեց կանխամտածուած ոչնչացման հետեւանքով հայերի կրած տառապանքները չհաւասարեցնել թուրքերի` պատերազմից կրած տառապանքների հետ: Նա շեշտեց, որ հայերը ոչ միայն ճանաչում են պահանջում, այլ, որն աւելի կարեւոր է` իրենց բռնագրաւուած ունեցուածքի վերականգնումը: Նա կոչ արեց Թուրքիայի կառավարութեանը` Պոլսոյ Հայոց Պատրիարքարանին վերադարձնել Թուրքիայում գտնուող հարիւրաւոր հայկական եկեղեցիները: Վերջում, որպէս դոկտ. Սթայներին ուղղուած ակնարկ, պրոֆ. Յովհաննիսեանը շեշտեց, որ ,հաշտեցումըէ պահանջում է ,զղջում արարքի համարէ: Նրա ելոյթն ընդունուեց յոտնկայս ծափահարութիւններով: Ես համարում եմ, որ Ջեմալն անկեղծ էր եւ խիզախ: Նա հեշտութեամբ կարող էր խուսափել Հայոց ցեղասպանութիւն եզրն օգտագործելուց, պնդելով, որ այդ դէպքում նա կը յայտնուի բանտում: Սակայն նա որեւէ պատրուակով չհրաժարուեց դրանից եւ մի քանի անգամ օգտագործեց ցեղասպանութիւն եզրը: ,մեծ աղէտիէ համար իր պապին պատասխանատու անուանելով, նա ներկայիս Թուրքիան բնութագրեց որպէս ,մոլագար մի երկիրէ: Թէեւ դժուար է մոռանալ, որ Հասան Ջեմալը` Հայոց ցեղասպանութեան երեք կազմակերպիչներից մէկի թոռն է, սակայն ճիշտ չի լինի երեխաներին պատասխանատու ճանաչել իրենց ծնողների մեղքերի համար: Ջեմալի դիրքորոշումը կտրուկ փոխուել էր երկու տարի առաջ Բոստօնում նրա յայտնուելուց յետոյ, երբ նա խուսափում էր օգտագործել Հայոց ցեղասպանութիւն եզրը: Կալիֆորնիայի համալսարանում ունեցած ելոյթից յետոյ, մասնաւոր զրոյցում ես նրան հարցրի, թէ արդեօ՞ք չի մտահոգւում, որ իրեն կարող են դատի տալ ցեղասպանութիւն բառն օգտագործելու համար: Թէեւ նա ասաց, որ այդպէս չի կարծում, սակայն կարեւորելով իմ մտահոգութիւնը, Ստամբուլ վերադառնալուց յետոյ այդ մասին գրեց ,Milliyetե-ի իր յօդուածում: Այդ երեկոյ Ջեմալի միակ տհաճ խօսքը` Թուրքիայից հայկական հողերը վերադարձնելու պահանջատիրութեան մերժումն էր: Չնայած, զարմանալի չէ լսել մի թուրքի, անկախ այն բանից, թէ որքան հանդուրժող է նա, որը պաշտպանում է իր երկրի ամբողջականութիւնը: Այնուամենայնիւ, նա հաստատեց, որ Թուրքիայի կառավարութիւնը պէտք է ներողութիւն խնդրի հայերից եւ փոխհատուցում վճարի նրանց: Միւս կողմից, դոկտ. Սթայներին, որպէս ամերիկացի հրէայի եւ դեսպան Մորգենթաուի անմիջական ժառանգի, չի կարելի արդարացնել ցեղասպանութեան եզրը օգտագործելուց յամառօրէն հրաժարուելու համար, չնայած նրա բարի մտադրութիւնների ինքնախոստովանութեանը: Իւրաքանչիւր ոք, ով չի ընդունում Հայոց ցեղասպանութեան ճշմարտացիութիւնը, կորցնում է հայ-թուրքական յարաբերութիւններում կառուցողական դեր խաղալու բարոյական իրաւունքը: Չի կարելի չէզոք դիրք գրաւել զոհի եւ դահիճի միջեւ: Նա պէտք է ուշադրութիւն դարձնի Հոլոքոստը վերապրած եւ Նոբելեան մրցանակի դափնեկիր Էլի Վիսելի հետեւեալ իմաստուն խօսքերին. ,չէզոքութիւնը օգնում է կեղեքիչներին, բայց ոչ երբեք զոհինէ:  Որպէս միջնորդ երկու համայնքների միջեւ, դոկտ. Սթայները, հաւանաբար հաւատում է, որ չպէտք է կողմնակալ լինել: Սակայն ճշմարտութիւնն ասելը բնաւ չի նշանակում հայերի եւ թուրքերի մէջ որեւէ մէկի կողմը լինել, ինչպէս որ հրէական ողջակիզումը ճանաչելը չի նշանակում կողմնակից լինել հրէաներին: Բացի այդ, պարզ չէ, թէ որպէս միջնորդ ո՞րն է կոնկրէտ նրա դերը: Ցեղասպանութիւնն այնպիսի վէճ չէ, որը միջնորդի կարիք ունենա: Եւ ինչպէս կարող է նա հաշտեցնել երկու ժողովուրդների, առանց դահիճից հատուցում պահանջելու այն բանի համար, որ նրա նախապապն անուանել էր ,մի ազգի սպանդէ: Կալիֆորնիայի համալսարանում իր ելոյթից յետոյ, դոկտ. Սթայները էլեկտրօնային փոստով ինձ մի երկար նամակ էր ուղարկել, որտեղ լրացուցիչ բացատրութիւններ էր տուել միջնորդի իր դերի մասին, պնդելով, որ դեսպան Մորգենթաուն կը պաշտպանէր իր գործը: Ես չեմ կարող յաւակնել, որ դոկտ. Սթայներից աւելի լաւ եմ ճանաչում նրա նախապապին, սակայն ծանօթ լինելով Ցեղասպանութեան ժամանակ եւ դրանից յետոյ դեսպան Մորգենթաուի մարդասիրական ջանքերին, կարող եմ առանց վարանելու ասել, որ նա հնարաւոր ամէն ինչ կ'անէր հայերին արդարութիւն բերելու համար, քան թէ չէզոք դիրք գրաւէր դահիճների եւ նրանց զոհերի միջեւ: Յարութ Սասունեան «Կալիֆորնիայ կ'ուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Թարգմ.` Ռ.Աւագեանի
  -   Յօդուածներ