Թուրքիայի եւ Շուէդիայի արտգործնախարարները համատեղ քննադատել էն Ռիկսդագի բանաձեւը


Թուրքիայի եւ Շուէդիայի արտգործնախարարները համատեղ քննադատել էն Ռիկսդագի բանաձեւը

  • 13-03-2010 22:00:00   |   |  Քաղաքական
ՖԻՆԼԱՆԴԻԱՅ, 13 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի եւ Շուէդիայի արտգործնախարարները մարտի 13-ին համատեղ դատապարտել էն Շուէդիայի խորհրդարանի` Ռիկսդագի կողմից Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի ընդունումը: Այս մասին «Ազատութիւն» ռադիօկայանի փոխանցմամբ, հաղորդում է «Ռոյթերզ» լրատուական գործակալութիւնը: Շուէդիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավար Կարլ Բիլդտը, ով Ֆինլանդիայում ոչ ֆորմալ բանակցութիւններ էր անցկացնում արտգործնախարարների, այդ թւում թուրք պաշտօնակից Ահմէդ Դաւութօղլուի հետ, լրագրողների հետ զրոյցում ասել է, թէ հիասթափուած է Ռիկսդագի քուէարկութեան արդիւնքներից եւ մտահոգուած, որ բանաձեւի ընդունումը կարող է վնաս հասցնել հայ-թուրքական հաշտեցման գործընթացին: «Դա ցաւալի է, քանի որ էս կարծում եմ, որ պատմութեան քաղաքականացումը որեւէ օգտակար նպատակի չի ծառայում», - ասել է Բիլդտը` յաւելելով. «Մենք շահագրգռուած ենք հաշտեցման գործով, իսկ նման որոշումները կարող էն աւելի շուտ մեծացնել լարուածութիւնը, քան մեղմել այն»: Դաւութօղլուն, իր հերթին, յայտարարել է, թէ Թուրքիան չի կարող հանգիստ հետեւել, եթէ այլ պետութիւններն եւս նոյնպիսի քայլեր ձեռնարկեն եւ 1915 թուականի իրադարձութիւններն որակեն ցեղասպանութիւն: «Մենք չենք լռելու եւ սոսկ սովորական դիրքորոշումներ չենք արտայայտելու: Իւրաքանչիւր դէպքի համար մենք տարբեր միջոցների ենք դիմելու», - վստահեցրել է Թուրքիայի արտգործնախարարը: Նա նաեւ ասել է. «Որ՞ն է սրա նպատակը: Եթէ նպատակը ճնշում գործադրելն է, ապա ոչ ոք չի կարող ճնշում գործադրել Թուրքիայի վրայ: Եթէ նպատակը տեղական ներքին խնդիրներ լուծելն է, ապա Թուրքիայի պատմական իրադարձութիւնները չպէտք է օգտագործուէն այդ նեղ նպատակների համար»: Թուրքիայի արտգործնախարարը վերստին պնդել է, թէ սխալ է, երբ խորհրդարանները կարծում էն, որ պատմութեան վերաբերեալ որոշումներ կարող էն կայացնել պարզ քուէարկութեան միջոցով: Ահմէդ Դաւութօղլուն նաեւ մտահոգութիւն է յայտնել, թէ Շուէդիայի խորհրդարանի բանաձեւը կարող է բացասաբար ազդել հայ - թուրքական հաշտեցման գործընթացի վրայ մի ժամանակաշրջանում, երբ, ըստ նրա, երկու երկրները առաջընթաց էն արձանագրում յարաբերութիւնների կարգաւորման ուղղութեամբ:
  -   Քաղաքական