Անտոնիա Արսլանը պարգեւատրուել է Հայաստանի Մշակոյթի<br /> նախարարութեան Ոսկէ մեդալով<br />


Անտոնիա Արսլանը պարգեւատրուել է Հայաստանի Մշակոյթի
նախարարութեան Ոսկէ մեդալով

  • 09-03-2010 22:20:00   |   |  Մշակոյթ
ՀՌՈՄ, 9 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իտալիայում ՀՀ դեսպանութիունում մարտի 7-ին տեղի է ունեցել մեծանուն իտալահայ գրող, հայագէտ, Պադովայի համալսարանի ժամանակակից իտալական գրականութեան պրոֆեսոր Անտոնիա Արսլանին ՀՀ Մշակոյթի նախարարութեան Ոսկէ մեդալով պարգեւատրման արարողութիւնը, որին յաջորդել է պաշտօնական ընդունելությունը: Մեդալի յանձնման արարողութեանը ողջոյնի խօսքով հանդէս է եկել դեսպան Ռուբէն Կարապետեանը, ով, ներկայացնելով Ա.Արսլանի բազմամեայ բեղմնաւոր գործունէութիւնը եւ անսահման նուիրուածութիւնը հայ ժողովրդին, յատկապէս կարեւորել է նրա մեծ ներդրումը հայ-իտալական բարեկամութեան գործում: Ա.Արսլանը, մեծ գոհունակութեամբ եւ երախտագիտությամբ ընդունելով Ոսկէ մեդալը, նշել է, որ լինելով բազմաթիւ մրցանակների դափնեկիր (Premio Campiello, Premio Stresa Di Narrativa, Pemio P.E.N., Premio Manzoni եւ այլն), առաջին անգամն է, որ արժանանում է Հայաստանի կառավարութեան պարգեւին: Ի թիւս այլոց միջոցառմանը ներկայ էին Ա.Արսլանի «Արտույտների ագարակը» (La masseria delle allodole) վէպի հիման վրայ նկարահանած համանուն ֆիլմի հեղինակներից Պաոլո Տավիանին, ինչպէս նաեւ իտալահայ համայնքային կառոյցների ներկայացուցիչները:
  -   Մշակոյթ