ԵՊՀ պատուիրակութիւնը այցելեց Արցախ


ԵՊՀ պատուիրակութիւնը այցելեց Արցախ

  • 04-04-2011 18:24:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 31-ին մինչ համալսարանականների մի խումբը Սիւնիքի մարզով կ'ուղեւորուէր Ստեփանակերտ, միւս խումբը Վարդենիսի ճանապարհով հասել էր Քարվաճառ: Վերջիններս նոր ծառերով ընդլայնել էին մի քանի տարի առաջ ստեղծուած պուրակը: Իսկ երեկոյեան բոլորը հաւաքուեցին Ստեփանակերտում: Երկրորդ օրը` մարտի 1-ին, Եպհ-ի եւ Արցախի պետական համալսարանի ուսանողները անցկացրին գիտաժողով` նուիրուած Լեռնահայաստանի 90 եւ Գարեգին Նժդեհի 125-ամեակներին: Զեկոյցներով հանդէս եկան 11 ուսանողներ, 8-ը` Եպհ-ից, 3-ը` Արպհ-ից: ,արցախի պետական համալսարանը միանում է ԵՊՀ ուսանողների` Ադրբեջանի իշխանութիւններին ուղղուած յայտարարութեանը` կապուած սահմանի վրայ հրադադարի յաճախակի խախտման հետ: Մենք` արցախցիներս, լինելով առաջին գծում, շատ լաւ իմանալով մեր ժողովրդին, յայտարարում ենք. ,լսէ՛ք, բաքուեցինե՛ր, չփորձէ՛ք մեզ հունից հանել. այս անգամ ձեզ փրկութիւն չի լինիէէ,- գիտաժողովի սկզբում նշեց Արպհ ռեկտոր Ստեփան Դադայեանը` ողջունելով երկու համալսարանների ուսանողների համատեղ նախաձեռնութիւնը: ,առիթը պատմականօրէն կարեւոր է, որպէսզի մէկ անգամ եւս շեշտադրումներ անենք եւ կ'արեւօրենք այդ մեծ մարդու վաստակը մեր ժողովրդի ու հայրենիքի առաջ եւ ընդգծենք Լեռնահայաստանի` որպէս անկախ պետութեան ստեղծման փաստը: Լեռնահայաստանն իր մէջ ընդգրկել է Զանգեզուրը եւ հանդիսացել է մեր այսօրուայ անկախ պետականութեան գրաւականըէ,- բացման խօսքում նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնեանը, ով ուրախալի է համարում այն հանգամանքը, որ հայագիտութեան մասին խօսում էն յատկապէս երիտասարդները: Գիտաժողովից յետոյ համալսարանականներն ուղեւորուեցին ,մենք ենք, մեր սարերըէ արձանի շրջակայք` ծառատունկի: Դրանից անմիջապէս յետոյ ԵՊՀ ուսանողներից եւ ղեկավարութիւնից կազմուած փոքրիկ պատուիրակութեանը հիւրընկալեց ԼՂՀ նախագահ Բակոյ Սահակեանը, ով նախեւառաջ նախընտրեց լսել երիտասարդներին: Համալսարանականներն առաջարկեցին մի շարք ծրագրեր, որոնք մեծ խանդավառութեամբ ընդունեց նախագահը: Դրանցից յատկապէս կարեւորուեց այս տարի Քարվաճառում համահայկական ուսանողական հաւաքի կազմակերպումը, որի մասնակիցների թիւը կը հասնի շուրջ 200-ի: Պարոն Սահակեանը խոստացաւ հէնց յաջորդ օրուանից ընթացք տալ այդ ծրագրին: Նախագահը պատասխանեց նաեւ համալսարանականների հարցերին, որոնք վերաբերում էին ազատագրուած տարածքների բնակեցմանը, նորակառոյց օդանաւակայանի բացմանը եւ այլն: Մարտի 2-ը պատուիրակութեան համար ճանաչողական էր: Ուսանողները, յաղթահարելով դժուարամատչելի բարձունքը, հասան Ազոխի քարանձաւ, որտեղից գտնուել է մարդու ծնօտ, որը տարածաշրջանում ամենահինն է: Չնայած քչերը համարձակուեցին մինչեւ վերջ գնալ եւ դուրս գալ քարանձաւի միւս մուտքից, բայց տպաւորութիւնները դրական էին: Այնտեղից համալսարանականներն ուղեւորուեցին Ամարասի վանք: Այն առաջին ուսումնական կենտրոնն է Արցախում, որը կառուցուել է 5-րդ դարում` գրերի գիւտից անմիջապէս յետոյ: Նոյն օրը` երեկոյեան, ուսանողներին սպասւում էր անակնկալ հանդիպում ՀՀ եւ ԼՂՀ կրթութեան եւ գիտութեան նախարարների հետ, սակայն ոչ թէ պաշտօնական որեւէ վայրում, այլ հիւրանոցի ճաշարանում` ոչ պաշտօնական մթնոլորտում: Իսկ թեման բնաւ էլ կրթական ծրագրերը կամ ուսման որակը չէին. ,ոչ փողկապայինէ մթնոլորտում նախարարները, ռեկտորները ուսանողներին պատմում էին Արցախեան պատերազմի դրուագներից, յիշում այն ուսանողներին, ովքեր զոհուել էն յանուն այսօրուայ Արցախի: Այցի վերջին օրը` մարտի 3-ին, եւս ծառատունկ էր, այս անգամ` Քաշաթաղում: ԵՊՀ ուսանողները մի քանի տասնեակ սօսիներով ու ընկուզենիներով հարստացրին Մոնթէի յուշարձանին կից պուրակը:
  -   Մամլո հաղորդագրություն