Բուխարեստի հայոց եկեղեցում կատարուել է Սումգայիթի<br /> եղերագործության զոհերի ոգեկոչման եւ յիշատակի արարողութիւն<br />


Բուխարեստի հայոց եկեղեցում կատարուել է Սումգայիթի
եղերագործության զոհերի ոգեկոչման եւ յիշատակի արարողութիւն

  • 01-03-2010 20:40:00   |   |  Քաղաքական
ԲՈՒԽԱՐԵՍՏ, 1 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 28-ին Բուխարեստի հայոց եկեղեցում կատարուել է Սումգայիթի եղերագործության զոհերի ոգեկոչման եւ յիշատակի արարողութիւն: Ներկաներին իրենց խօսքն են ուղղել Ռումինիայում Հայաստանի դեսպան Եղիշե Սարգսեանը, Եզրաս քահանա Բոգդանը, Ռումինիայի հայոց միութեան փոխնախագահ, Ռումինիայի խորհրդարանի պատգամաւոր Վարուժան Փամբուկչյանը: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, Ռումինիայում Հայաստանի դեսպանութեան, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի, Ռումինիայի հայոց միութեան մասնակցութեամբ տեղի է ունեցել ծաղկեդնում եկեղեցու տարածքում գտնուող խաչքար-յուշարձանին:
  -   Քաղաքական