Արեւմտյան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ Նորվան<br /> արքեպիսկոպոս Զաքարյանն այցելել է Հոլանդիայի հայկական համայնք<br />


Արեւմտյան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ Նորվան
արքեպիսկոպոս Զաքարյանն այցելել է Հոլանդիայի հայկական համայնք

  • 25-02-2010 18:51:00   |   |  Հասարակութիւն
ԱԼՄԵԼՈ, 25 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Փետրուարի 19-ին, Հոլանդիայի Ալմելո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում տեղի է ունեցել ժամերգութիւն, որը նախագահել է Արեւմտյան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը,- հաղորդում է radiovaticana.org կայքէջը: Ժամերգութեանը ներկայ է եղել նաեւ Բենիլիւքսի Հայրապետական պատուիրակի փոխանորդ Զատիկ վարդապետ Աւետիքեանը: Ժամերգության աւարտին Հոլանդիայի Հայոց հոգեւոր հովիւ Տաթեւ վարդապետ Յակոբեանը նշել է, որ հոլանդահայերի համար մեծ պատիւ է ընդունել Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին: Զատիկ վարդապետ Աւետիքեանը անդրադարձել է Բենիլիւքսի երկրների հայութեան ներկայ վիճակին: Վերջում տեղի է ունեցել խորհրդակցական հաւաք` Նորվան Սրբազանի նախագահութեամբ: Նա մէկ անգամ եւս շեշտել է թեմական կառոյցի կարեւորութեան եւ հրամայականի վրայ, յանուն Բենիլիւքսի երկրների հայութեան բարգաւաճման եւ գոյատեւման:
  -   Հասարակութիւն