Ամփոփուել են «Աջակցութիւն Հայաստանում միգրացիոն<br /> քաղաքականութեան մշակմանն ու համապատասխան կարողութիւնների<br /> ձեւաւորմանը» ծրագրի արդիւնքները<br />


Ամփոփուել են «Աջակցութիւն Հայաստանում միգրացիոն
քաղաքականութեան մշակմանն ու համապատասխան կարողութիւնների
ձեւաւորմանը» ծրագրի արդիւնքները

  • 19-02-2010 18:44:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոհանձնաժողովի ֆինանսական օժանդակությամբ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) Բրիթիշ Քաունսիլի եւ ՀՀ Տարածքային կառավարման նախարարութեան Միգրացիոն պետական ծառայութեան հետ համատեղ 2007-2009թթ.-ին իրականացրել է «Աջակցութիւն Հայաստանում միգրացիոն քաղաքականութեան մշակմանն ու համապատասխան կարողութիւնների ձեւաւորմանը» ծրագիրը: Փետրուարի 19-ին ամփոփուեցին ծրագրի արդիւնքները: Ծրագրի շրջանակներում նկարահանուել են հայ միգրանտների կեանքի, խնդիրների, ձեռքբերումների ու կորուստների մասին 11 փաստավավերագրական ֆիլմեր: Բացի այդ, գործարկուել են www.backtoarmenia.com եւ www.tundardz.am կայքերը, որոնց միջոցով Եվրոպայում բնակուող հայերը հնարաւորութիւն ունեն Միգրացիոն պետական ծառայութիւնից ստանալ խորհրդատւութիւն միգրացիայի, հայկական եւ եւրոպական օրէնքների եւ իրենց յուզող բազմաթիւ այլ հարցերի շուրջ: Ըստ ՄԶՄԿ-ի գործադիր տնօրէն Թեւան Պողոսեանի, 2007-2009թթ.-ին կայքի միջոցով խորհրդատւութեան է ստացել 1650 մարդ: Ինչպէս իր ելոյթում նշեց Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանը, Հայաստանի համար, որն ունի բազմամիլիոնանոց Սփիռք, միգրացիոն քաղաքականութեան խնդիրները առաւել են կարեւորւում: Ըստ նրա, Հայաստանի համար միգրացիոն քաղաքականութեան խնդիրների լուծումը կարեւոր է ինչպէս ազգային անվտանգութեան տեսակետից, այնպէս էլ միգրացիոն հոսքերի ճիշտ կառավարման ու ռիսկերի առումով:
  -   Հասարակութիւն