Առաջիկայում Իրանի եւ Հայաստանի կրթութեան եւ գիտութեան<br /> նախարարները կքննարկեն երկու երկրների բուհերի դիպլոմների<br /> փոխճանաչման հարցը<br />


Առաջիկայում Իրանի եւ Հայաստանի կրթութեան եւ գիտութեան
նախարարները կքննարկեն երկու երկրների բուհերի դիպլոմների
փոխճանաչման հարցը

  • 19-02-2010 14:54:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայ-իրանական բարեկամութիւնը, երկկողմ յարաբերութիւնները մշակոյթային եւ քաղաքական տեսանկիւնից պատմական բնոյթ ունեն: Այս մասին փետրուարի 19-ի ասուլիսում նշեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանը: Անդրադառնալով երկու երկրների բուհերի դիպլոմների փոխճանաչման խնդրին, դեսպանը յայտնեց, որ դա տեխնիկական բնոյթ է կրում: Նշենք, որ անցեալ տարի Իրանոմ որոշում է կայացուել երկրում Հայաստանի դիպլոմների չճանաչման մասին: Ս.Ալի Սաղաիյանը յայտնեց, որ ԻԻՀ կրթութեան եւ գիտութեան նախարարի հրաւէրով մօտ ապագայում Իրան կմեկնի ՀՀ ԿԳ նախարար Արմէն Աշոտեանը: Ըստ դեսպանի, այցի ընթացքում կքննարկուի նաեւ դիպլոմների փոխճանաչման հարցը: Նշուեց նաեւ, որ Հայաստանում սովորում են մօտ 1800 իրանցի ուսանողներ:
  -   Հասարակութիւն