Հայաստանի Հանրապետութեան Դեր Զորի առաջին Պատւոյ հյուպատոսն<br /> այցելել է Անթիլիասի մայրավանք<br />


Հայաստանի Հանրապետութեան Դեր Զորի առաջին Պատւոյ հյուպատոսն
այցելել է Անթիլիասի մայրավանք

  • 18-02-2010 14:31:00   |   |  Հասարակութիւն
ԱՆԹԻԼԻԱՍ, 18 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Փետրուարի 17-ին, Անթիլիասի մայրավանք է այցելել Հայաստանի Հանրապետութեան Դեր Զորի առաջին Պատւոյ հիւպատոս Սուրէն Վարդանեանը: Ինչպէս տեղեկացնում են Անթիլիասի մայրավանքից, մեծարգոյ հյուպատոսն իր յարգանքն ու երախտագիտությունն է յայտնել Արամ Ա կաթողիկոսին` հիւպատոսարանի բացման պաշտօնական հանդիսութեան առիթով: Հաղորդագրութիւնից տեղեկանում ենք, որ Պատւոյ հյուպատոսին ընկերակցել է իր եղբայրը` Դեր Զոր Նահատակաց Մատրան թաղականության ատենապետ, ինչպէս նաեւ Վեհափառ Հայրապետի կողմից նշանակուած` Դեր Զորի յուշահամալիրի կենտրոնական յանձնախմբի անդամ Յարութ Վարդանեանը: Հաղորդագրութիւնից տեղեկանում ենք, որ անցած շաբաթ տեղի է ունեցել Դեր Զորում Հայաստանի Հանրապետութեան Պատւոյ առաջին հիւպատոսութեան պաշտօնական բացումը, որին մասնակցել է Բերիոյ թեմի առաջնորդ Սրբազանը, ինչպէս նաեւ Հայաստանից եւ Սիրիայի տարբեր շրջանների ներկայացուցիչներ:
  -   Հասարակութիւն