Հայկական եկեղեցին Թուրքիայում վերածուել է մարզադահլիճի<br />


Հայկական եկեղեցին Թուրքիայում վերածուել է մարզադահլիճի

  • 17-02-2010 13:31:00   |   |  Հասարակութիւն
ԱՆԿԱՐԱ, 17 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Թուրքիայի Կայսերի քաղաքի Սուրբ Մարիամ Աստուածածին եկեղեցին երկար ժամանակ երիտասարդության եւ սպորտի հարցերի քաղաքային կենտրոնի կողմից օգտագործւում է որպէս մարզադահլիճ: Կենտրոնի նախագահ Յահյա Շահանը յայտարարել է, որ աստիճանաբար դա վերջ կունենայ, քանի որ կենտրոնի համար կառուցւում է նոր յարմարաւետ մարզադահլիճ, հաղորդում է թուրքական «Սթար» թերթը: «Եկեղեցին գտնւում է յարմար եւ մատչելի տեղում: Մենք մեծ մարզադահլիճներ ունենք, բայց չկայ երիտասարդական կենտրոն: Արդէն 30-40 տարի եկեղեցին մեզ ծառայում է որպէս այդպիսի կենտրոնի համար յատկացուած մի վայր»,- ասել է Շահանը: Կայսերիի քաղաքապետարանի վարչակազմի աշխատակից Ջենգիզ Թեկինսոյը նշել է, որ եկեղեցին այլեւս չի կարող բացուել ժամասացության համար, քանի որ Կայսերիում համապատասխան համայնք չկայ: Ծրագրւում է վերանորոգել եկեղեցին եւ վերածել թանգարանի քաղաքապետարանի իրաւասութեան տակ: Փաստորեն, Թուրքիայում գտնուող եկեղեցին կարող է ծառայել ցանկացած նպատակի, բացի իր իսկական կոչմանը ծառայելուց` եկեղեցի լինելուց,- հաղորդում է Panorama.am-ը:
  -   Հասարակութիւն