Արարատ Ղուկասեանի թեկնածութիւնը Իսպանիայում ներկայացուել է<br /> «Բարեգործութիւն-2009» մրցոյթին<br />


Արարատ Ղուկասեանի թեկնածութիւնը Իսպանիայում ներկայացուել է
«Բարեգործութիւն-2009» մրցոյթին

  • 16-02-2010 18:00:00   |   |  Հասարակութիւն
ՎԱԼԵՆՍԻԱ, 16 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Իսպանիայի «Արարատ» միութեան նախագահ, «Հայրենիք» շաբաթաթերթի հիմնադիր խմբագիր Արարատ Ղուկասեանը ի թիւս այլ 10 անձանց մասնակցել է Կատալոնիայի Մարդու իրաւունքների իստիտուտի կողմից յայտարարուած «Բարեգործութիւն-2009» անուանումով մրցոյթին: Ինչպէս տեղեկացրեցին «Արարատ» միութիւնից, ամենամեայ այս մրցոյթի նպատակն է այս դժուարին ճգնաժամային տարիներին ակտիւացնել, իսկ որոշ դէպքերում նաեւ յիշեցնել բարեգործութեան եւ հասարակութեան համար դրա կարեւոր դերի մասին: Որպէս «Բարեգործութիւն» մրցոյթի արժանի մասնակից Արարատ Ղուկասեանի թեկնածությունն էին առաջարկել Միսլատայի եւ Վինալեսայի քաղաքապետարանները, որոնց հետ «Արարատ» միութեան շրջանակներում Ա.Ղուկասեանը բազմաթիւ բարեգործական, գաղթականների սոցիալ-տնտեսական վիճակի բերալավման, նրանց ինտեգրման եւ համակեցությանն ուղղուած միջոցառումներ է իրականացրել, նպաստել հայկական մշակոյթի ներկայացմանն ու զարգացմանը: Մրցոյթին ներկայացուել էին նաեւ Ա.Ղուկասեանի ծաւալուն գործունէութեան մասին պատմող նիւթերը: «Բարեգործութիւն-2009» մրցանակը շնորհուեց իսպանական յայտնի լրագրող Խոսե Յոլդինին` 16 տարիների ընթացքում կատարած բարեգործական աշխատանքի համար: Մրցանականբաշխությունը տեղի ունեցաւ փետրուարի 9-ին Կատալոնիայի խորհրդարանում: Միջոցառմանը «Արարատ» միութեան կողմից ներկայ էին Անի Խաչատրեանը, Ռոբերտ Թավաքալյանը եւ Արթուր Ներսիսեանը:
  -   Հասարակութիւն