Փետրուարի 14-ին հայկական եկեղեցին կնշի Տյառնընդառաջը եւ Մեծ<br /> Պահքը<br />


Փետրուարի 14-ին հայկական եկեղեցին կնշի Տյառնընդառաջը եւ Մեծ
Պահքը

  • 12-02-2010 20:54:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարի փետրուարի 14-ին հայկական եկեղեցին կնշի Տյառնընդառաջի տոնը եւ Մեծ Պահքը: Ինչպէս փետրուարի 12-ի ասուլիսում յայտնեց Ս. Սարգիս եկեղեցու քահանա Տ. Յակոբ Խաչատրեանը, Տյառնընդառաջի տոնը անշարժ տոներից է, իսկ Բուն Բարեկենդանը, որով սկսւում է Մեծ Պահքը, շարժական եկեղեցական տոն է: Նրա խօսքերով, Տյառնընդառաջի տոնին բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագից յետոյ կկատարուի նորապսակների օրհնութեան կարգ: Տյառնընդառաջի տոնը սկսւում է փետրուարի 13-ի ժամը 15-ից եւ աւարտւում յաջորդ օրվն ժամը 15-ին: Փետրուարի 13-ի ժամը 17-ին եկեղեցիներում կատավում է ժամերգութիւն: Ըստ Տեր Յակոբի, յաջորդ օրուայ առաւօտեան բոլոր եկեղեցիներում տեղի է ունենալու պատարագի արարողութիւն: Նա նշեց, որ Տյառնընդառաջը նորապսակների օրհնութեան օր է հռչակուել Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ: Ասուլիսին մասնակցող ազգագրագէտ Ռուզաննա Ծատուրեանը ներկայացրեց Տյառնընդառաջը նշելու իր տարբերակը. «Պիտի խարույկ վառեմ իմ բակում, հալվա, աղանձ, գաթայ պատրաստեմ եւ ուրախ մթնոլորտում ուրախ տոն անցկացնեմ` համարելով, որ գարունը մոտենում է»:
  -   Հասարակութիւն