Հայաստանի պետական ագրարային համալսարանի 10 լաւագոյն<br /> ուսանողների ուսման վարձը կփոխհատուցի «Հայաստան» հիմնադրամը<br />


Հայաստանի պետական ագրարային համալսարանի 10 լաւագոյն
ուսանողների ուսման վարձը կփոխհատուցի «Հայաստան» հիմնադրամը

  • 12-02-2010 18:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Փետրուարի 12-ին Հայաստանի ագրարային համալսարանի գիտաժողովի նիստում յայտարարուեցին բուհի այն 10 լաւագոյն ուսանողների անունները, ովքեր իրենց բարձր առաջադիմութեան շնորհիւ օժանդակություն կստանան «Հայաստան» համահայկական հիմնադրամի կրթական ծրագրերից: Ինչպէս տեղեկացնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից, ծրագիրը նախաձեռնել եւ հովանաւորում է Հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմինը, որը նաեւ կատարում է բուհի կողմից առաջադրուած թեկնածուների վերջնական ընտրութիւնը: Կփոխհատուցուի Գուրգէն Փիլոսյանի, Իւրա Մկրտչեանի, Մուշ Ավեյանի, Արուս Աղաբաբեանի, Դավիթ Առաքելեանի, Հրաչեա Յակոբեանի, Խաչատուր Բարսեղեանի մէկ կիսամեակի վարձը, Արփինէ Մովսիսեանի ու Նաիրա Յովակիմեանի երկու կիսամեակի վարձը եւ Մանե Աթոյեանի` 4 տարուայ ուսումնառութեան վարձը: «Ինձ համար սա ուղղակի անգնահատելի օգնութիւն է, քանի որ ընտանիքս բնակւում է Տավուշում, իսկ ես ամիսներ առաջ եմ տեղափոխուել Երեւան ուսումս շարունակելու նպատակով: Կը փորձեմ արդարացնել իմ հանդէպ վստահութիւնը»,- ասաց Մանե Աթոյեանը, ով տնտեսագիտութեան ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի է: Ռեկտոր Արշալոյս Թարվեդյանն իր ելոյթում բարձր գնահատեց Համալսարանի հետ Հիմնադրամի երկար տարիների համագործակցութիւնը: Նրա խօսքով` յաջորդ տարի Շուշիում կգործի բուհի մասնաճիւղը, որը եւս կնպաստի պատմական այդ քաղաքի վերաբնակեցմանը: «Կարծում եմ` այս գեղեցիկ աւանդոյթը շարունակական կլինի»,- ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէնի խորհրդական Աիդա Խաչիկեանը եւ ներկաներին տեղեկացրեց, որ հովանաւորող կողմը պատրաստակամութիւն է յայտնել վճարել եւս 1 ուսանողի 4 տարուայ ուսումնառութեան վարձը:
  -   Հասարակութիւն