Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշուվել է Սրբոց Վարդանանց տոնը<br />


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշուվել է Սրբոց Վարդանանց տոնը

  • 12-02-2010 14:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 12 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սրբոց Վարդանանց տոնի առիթով փետրուարի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցուել է Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Գեւորգեան Հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Քարոզի ընթացքին անդրադառնալով սուրբ Վարդանանց նահատակության խորհրդին` պատարագիչ Սրբազանը մասնաւորապէս նշել է. «Չվախենանք նրանցից, որ կարող են մարմինը սպանելղ Հոգին սպանելն անհնարին է: Մարդիկ իրար սպանում են զանազան պատճառներով եւ ակնկալիքներով, եւ ամբողջ պատմութեան ընթացքին երեւում է մարդու ըմբոստ ոգին` սեփական ազատութիւնն ու իրաւունքները պաշտպանելուն ի խնդիր: Նոյնը եղավ նաեւ Վարդանանց պարագային, երբ մի ամբողջ ազգ ոտքի ելաւ իր իսկ կամավորաբար ընդունած հաւատքը պաշտպանելու նրանցից, ովքեր նպատակ ունէին զրկել վերջինիս սեփական հաւատքն ունենալու եւ ազատօրէն պաշտելու իրաւունքից: ... Վարդանանց պատերազմն աւարտուած չէ, շարունակւում է նաեւ այսօր, շարունակւում է բոլոր նրանց դէմ, ովքեր ուզում են վերացնել մեր ազգի հոգին` Հայոց Եկեղեցին: Եվ այդ շարունակւող պատերազմի ընթացքին իւրաքանչիւրս պարտականութիւն ունենք մեզ համարելու եւ զգալու իբրեւ Վարդանանց հետեւորդներ, քաջ Վարդանի զինվորներգ»: Սրբոց Վարդանանց օրը Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է նաեւ Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անուանակոչութեան տոնը: Այս առիթով հաւարտ Սուրբ Պատարագի Մայր Տաճարում հանդիսաւոր կերպով կատարուել է Հայրապետական մաղթանք: Մայր Աթոռի միաբաններն ու բարեպաշտ ժողովուրդը աղօթք են ուղղել Բարձրեալ Տիրոջը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանութեան ու պայծառության, Ամենայն Հայոց Կաթողիկոսի քաջառողջության եւ խաղաղ ու բեղուն հայրապետութեան համար: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգից, Նոյն օրը Գեւորգեան հոգեւոր ճեմարանի դահլիճում տեղի է ունեցել հանդիսութիւն` նախագահութեամբ Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի: Վարդանանց հերոսամարտի մասին բանախօսութեամբ հանդէս է եկել ճեմարանի դասախօս Դավիթ Գիւրջինեանը` ներկաների ուշադրութիւնը վերստին սեւեռելով Վարդանանց կատարած գործի եւ ոգու վրայ:
  -   Հասարակութիւն