Սփիւռքի նախարարութիւնը կաջակցի սփիւռքում «Գիտութեան<br /> աշխարհում» գիտահանրամատչելի հանդէսի տարածմանը<br />


Սփիւռքի նախարարութիւնը կաջակցի սփիւռքում «Գիտութեան
աշխարհում» գիտահանրամատչելի հանդէսի տարածմանը

  • 10-02-2010 21:18:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 10-ին Հայաստանի Գիտութիւնների Ազգային Ակադեմիայում տեղի է ունեցել «Գիտութեան աշխարհում» գիտահանրամատչելի հանդէսի հիմնադրման հնգամյակին նուիրուած հանդիսութիւն, որին մասնակցել է ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը: ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսեանը համառոտ ներկայացրել է ամսագրի անցած ուղին` բարձր գնահատելով բազմաբովանդակ եւ որակական բոլոր չափանաիշները բաւարարող պարբերականի հրատարակումը: Այնուհետեւ «Գիտութեան աշխարհում» հանդէսի գլխաւոր խմբագիր, ակադեմիկես Էդուարդ Ղազարեանը մանրամասն ներկայացրել է ամսագրի հիմնական նպատակները եւ խնդիրները` ընդգծելով պարբերականի գիտահանրամատչելի բնոյթը: Նա անդրադարձել է նաեւ Սփիւռքում ամսագրի տարածման դժուարութիւններին` հոյս յայտնելով այդ հարցում ստանալ Սփիւռքի նախարարութեան աջակցութիւնը: Ըստ ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, Հ.Հակոբեանն իր գոհունակութիւնն է յայտնել Հայաստանում նման ամսագրի լոյս ընծայման առթիւ: Նա յատկապէս շեշտել է այն մեծ մտաւոր աշխատանքը, որը թաքնված է իւրաքանչիւր աշխատութեան, գրքի կամ ամսագրի ստեղծման հիմքում: Հ.Յակոբեանը կարեւորել է նաեւ ամսագրի արդիականութեան հարցը` նշելով դրա գրաւիչ, հետաքրքիր, մատչելի լինելը, միեւնոյն ժամանակ գիտական բարձր արժէք ունենալու փաստը: Նախարարը բարի երթ է մաղթել ամսագրին «սփիւռքեան ճամփեքով»` հավաստելով իր պատրաստակամութիւնը աջակցելու այդ ազգանուէր գործում:
  -   Հասարակութիւն