Այսօրուայ հեռուստաեթերի հերոս դարձած «բռնութիւն» երեւույթն<br /> իր տեղը պիտի զիջի ազգային ու մշակոյթային արժէքներին,- ասում է<br /> Հայկ Դեմոյանը<br />


Այսօրուայ հեռուստաեթերի հերոս դարձած «բռնութիւն» երեւույթն
իր տեղը պիտի զիջի ազգային ու մշակոյթային արժէքներին,- ասում է
Հայկ Դեմոյանը

  • 10-02-2010 20:04:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանեան հեռուստաեթերի խնդիրների քննարկման էր նուիրուած Հանրային խորհրդի անդամների փետրուարի 10-ի հանդիպումը ԵՊՀ-ի ուսանողների եւ դասախօսների հետ: Ինչպէս նշեց «Սինոփսիս-Արմէնիա» ընկերութեան տնօրէն, Հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանը, խորհրդի կազմում ստեղծուել է մշտական յանձնախումբ, որն անցկացնում է մոնիթորինգային ուսումնասիրություններ, որոնց արդիւնքում կազմուած զեկոյցը ներկայացուելու է ՀՀ նախագահին: Հ.Մուսայելյանի դիտարկմամբ, որոշ ֆիլմերի եւ գռեհիկ հումորային մանրապատումների միջոցով մի նոր մշակոյթ է մտնում դպրոց, բուհ եւ հայկական ընտանիքներ: Ըստ նրա, անորակ սերիալների ազդեցութեան թիրախային առաջին խումբը դառնում են դպրոցահասակ երեխաները: «Սա պարզապէս ոտնձգութիւն է մի ողջ արժեհամակարգի դէմ. հերոսացվում են կրիմինալ կերպարները: Եվ նրանք, ովքեր խօսքում են խօսքի ազատութիւնից եւ մարդու իրաւունքներից, պէտք է հաշուի առնեն նաեւ հեռուստադիտողի իրաւունքները»,- ասաց Հ.Մուսայելյանը: Նա նշեց, որ հայաստանեան եթերի մասին յաճախ իրենց մտահոգութիւններն ու դժգոհութիւններն են յայտնում նաեւ սփյուռքահայերը: «Սփիւռքում մտահոգութիվւն են յայտնում, որ հայկական հեռուստաալիքները Հայաստանը ներկայացնում են որպէս ընկճված կամ կրիմինալ երկիր, որը առկայ է հիմնականում հեռուստասերիալներում: Այս երեւոյթը վտանգաւոր է նաեւ այն պատճառով, որ սերիալների միջոցով ինչ-որ չափով ներկայացւող կրիմինալ երկրում յետագայում հնարաւոր է, որ օտարերկրեայ ներդրումներ ուղղակի չլինեն»,- ասաց Հ.Մուսայելյանը: Նա նաեւ նշեց, որ իրենց նախաձեռնութիւնը կոնկրետ հեռուստաալիքների կամ հաղորդումների դէմ չէ, այլ ուղղուած է որակեալ ֆիլմեր ու հեռուստանախագծեր ունենալուն: Ցեղասպանութեան ինստիտուտ-թանգարանի տնօրէն, Հանրային խորհրդի անդամ Հայկ Դեմոյանն էլ նշեց, որ նախաձեռնութեան նպատակներից մէկն այն է, որ այսօրուայ եթերի հերոս դարձած «բռնութիւն» երեւույթն իր տեղը զիջի ազգային ու մշակոյթային, դաստիրակչական ու ուսուցողական արժէքներին: Ըստ Հանրային խորհրդի անդամ Խոսրով Յարութիւնեանի, իրենց նպատակն ինչ-որ մէկին արգելելը, պատժելը կամ ստեղծագործական ազատութիւնը կաշկանդելը չէ: «Մենք ընդամէնը պէտք է փորձենք բացատրել, որ կան հանրութեան համար գերակայ հետաքրքրութիւններ, բարոյական արժէքներ` սկսած հայրենասիրությունից, վերջացրած ընտանիքով»,- ասաց նա:
  -   Հասարակութիւն