Ամենագեղեցիկ կին գործիչների վարկանիշային աղիւսակի վեցերորդ<br /> հորիզոնականը զբաղեցրել է հայուհի<br />


Ամենագեղեցիկ կին գործիչների վարկանիշային աղիւսակի վեցերորդ
հորիզոնականը զբաղեցրել է հայուհի

  • 10-02-2010 19:05:00   |   |  Հասարակութիւն
ՄԱԴՐԻԴ, 10 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «20 վայրկեան» իսպանալեզու կայքէջը կազմել է աշխարհի ամենագեղեցիկ կին քաղաքական գործիչների վարկանիշային աղիւսակը, ուր վեցերորդ տեղը զբաղեցնում է ազգութեամբ հայ, էստոնացի քաղաքագէտ 26-ամեայ Աննա-Մարիա Գալոյեանը, տեղեկացնում է «Մարմարան»: Թէեւ վարկանիշային աղիւսակը կոչւում է թոփ-50, ցանկի մէջ ընդգրկուել է 54 կին քաղաքական գործիչ: Աղիւսակի առաջատարն է Պերուի խորհրդարանի պատգամաւոր 30-ամեայ Լուչիանա Լեոնը, որին յաջորդում է դարձեալ Պերուի Առեւտրի եւ զբօսաշրջութեան նախարար 47-ամեայ Մերսեդես Արաոսը: Երրորդ տեղում` Մեքսիկայի Յեղափոխական կուսակցութեան անդամ Սառա Լաթիֆ Լուիս Չավեսն է: Ուկրաինայի վարչապետ եւ նախագահութեան թեկնածու, 48-ամեայ Իւլեա Տիմոշենկոն 8-րդն է, իսկ ԱՄՆ պետքարտուղար, 61-ամեայ Հիլարի Քլինթոնը 34-րդ տեղում է:
  -   Հասարակութիւն