Հայաստանում յայտնաբերուել է թմրանյութերի ապօրինի շրջանառման<br /> աննախադէպ մեծ ծավալ<br />


Հայաստանում յայտնաբերուել է թմրանյութերի ապօրինի շրջանառման
աննախադէպ մեծ ծավալ

  • 10-02-2010 18:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ. Հայաստանում յանցաւորութեան վերաբերեալ ամփոփիչ տուեալների համաձայն, երկրում նկատուել է արտասահմանեան քաղաքացիների կողմից կատարուված հանցագործությունների գծով աճ: Մասնաւորապէս, հանցագործութիւններ կատարուել են ռումինացիների եւ իրանցիների կողմից: Յանցագործութիւնները կապուած են եղել թմրանյութերի ապօրինի շրջանառութեան հետ: Փետրուարի 10-ի ասուլիսում Հայաստանի Ոստիկանութեան պետ, ոստիկանութեան գեներալ-մայոր Ալիկ Սարգսեանը նշեց, որ յայտնաբերուել է թմրանյութերի ապօրինի շրջանառութեան աննախադէպ մեծ ծավալ` 4 կգ-ից աւելի օփիում եւ 6 կգ 700 գ հերոին տեսակի թմրանյութեր, գործով քննութեան արդիւնքների մասին կհրապարակուի առաջիկայում: Ոստիկանապետը բնական է համարում հանրապետութիւն արտասահմանցիների ներհոսքի պայմաններում հանցագործությունների աճը, սակայն անբաւարար է համարում, մասնաւորապէս, Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Հայաստանի ուժային կառոյցների միջեւ տարւվող աշխատանքը: Արդէն իսկ համաձայնութիւն է ձեռք բերուել Իրանի գործընկերների հետ հանդիպման մասին: Համապատասխան համաձայնագրեր է նախատեսւում կնքել նաեւ Ռումինիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Իտալիայի գործընկերների հետ:
  -   Հասարակութիւն