Արցախի Արտաքին գործոց նախարարը այցելել է Անթիլիասի մայրավանք<br />


Արցախի Արտաքին գործոց նախարարը այցելել է Անթիլիասի մայրավանք

  • 10-02-2010 18:05:00   |   |  Հասարակութիւն
ԱՆԹԻԼԻԱՍ, 10 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ, - Փետրուարի 10-ին Լիբանան է ժամանել Արցախի Արտաքին գործոց նախարար Գէորգի Պետրոսեանը` լիբանանահայ գաղութին մօտիկից ծանօթանալու նպատակով: Ինչպէս տեղեկացնում են Անթիլիասի մայրավանքից, նախարարը հիւրընկալուել է Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան մայրավանքում եւ նոյն օրը հանդիպում է ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարեանը: Առաջիկայ երեք օրերին նախարարը հանդիպումներ է ունենալու լիբանանահայ քաղաքական երեք կուսակցութիւնների պատասխանատու մարմինների եւ գաղութի ներկայացուցիչների հետ:
  -   Հասարակութիւն