Կալիֆորնիայի Կենտրոնական շրջանային դատարանը հաստատել է<br /> Հայոց ցեղասպանութեան զոհերի 996 իրավահաջորդների դիմումները<br />


Կալիֆորնիայի Կենտրոնական շրջանային դատարանը հաստատել է
Հայոց ցեղասպանութեան զոհերի 996 իրավահաջորդների դիմումները

  • 09-02-2010 18:20:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիական «Աքսա» ապահովագրական ընկերութեան կողմից Հայոց ցեղասպանութեան զոհերի ժառանգներին տրուող փոխհատուցման գումարների հետ կապուած հարցի նկատմամբ հասարակութեան մեծ հետաքրքրութիֆւնը նկատի ունենալով, ՀՀ Արդարադատութեան նախարարութիւնը օրեր առաջ դիմել է ընկերութեան կարգաւորող յանձնաժողովի գործադիր տնօրէն Բարսեղ Գարթալյանին: Վերջինս յայտնել է, որ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Կենտրոնական շրջանային դատարանի դատաւոր Քրիստինա Սնայդերի կողմից ընդունուած որոշմամբ հաստատուել են ընդամէնը 996 իրավահաջորդների դիմումները: Այդ որոշումը վերջնական է եւ ենթակայ չէ բողոքարկման: Յանձնաժողովը ստացել է 13 790 դիմում (մօտ 3840-ը ուղարկուել էր ՀՀ Արդարադատութեան նախարարութեան կողմից), որից 12 794-ը մերժուել է` համապատասխան փաստաթղթերի բացակայութեան պատճառով: Հասցեատերերի անուններն, ըստ երկրների, դեռեւս ենթական չեն հրապարակման, սակայն երկու շաբաթուայ ընթացքում բոլորին, այդ թւում նաեւ նրանց, ում դիմումները մերժուել են, նամակներ կուղարկուեն: Ըստ Բ.Գարթալյանի, որոշումները պատրաստ էին դեռեւս 2009թ.-ի յուլիս-օգոստոս ամիսներին, բայց տեխնիկական պատճառներով դատարանի որոշումը կայացուեց միայն այս տարուայ յունվարի վերջին: Խօսքը ընդհանուր առմամբ 17,5 մլն դոլարի մասին է, որից 11,35 մլն-ը տրվելու է ժառանգորդներին, իսկ մնացած գումարը նախատեսուած է բարեգործական ընկերութիւնների եւ դատական ծախսերի համար:
  -   Հասարակութիւն