Վալենսիայի «Արարատ» միութեան նախաձեռնութեամբ լոյս է տեսել<br /> «Հայաստանի մայրաքաղաքները» խորագրով 2010 թ. օրացույց<br />


Վալենսիայի «Արարատ» միութեան նախաձեռնութեամբ լոյս է տեսել
«Հայաստանի մայրաքաղաքները» խորագրով 2010 թ. օրացույց

  • 08-02-2010 18:30:00   |   |  Հասարակութիւն
ՎԱԼԵՆՍԻԱ, 8 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Վալենսիայում (Իսպանիա) գործող «Արարատ» միութեան նախաձեռնութեամբ լոյս է տեսել պատմական Հայաստանի 12 մայրաքաղաքները ներկայացնող 2010 թուականի օրացույց: «Հայաստանի մայրաքաղաքները» խորագրով օրացույցի իւրաքանչիւր էջում հայերէն եւ իսպաներեն լեզուներով զետեղուած են հակիրճ տեղեկութիւններ հայկական լեռնաշխարհի բոլոր 12 մայրաքաղաքների մասին: Նախաբանում Հայաստանի մայրաքաղաների մասին հազարամեայ պատմութիւնը ներկայացուած է փոքր-ինչ աւելի ընդլայնուած: Ինչպէս «Հայերն Այսօր»-ին տեղեկացրեց «Արարատ» միութեան նախագահ Արարատ Ղուկասեանը, որն ի դէեպ ինքն է պատրաստել եւ թարգմանել օրացույցում զետեղուած նիւթերը, օրացոյցը մեծ հետաքրքրութիւն է առաջացրել թէ' իսպանական եւ թէ' հայկական շրջանակներում:
  -   Հասարակութիւն