Արամ Ա կաթողիկոսը միջեկեղեցական ժողովի մասնակիցների հետ<br /> այցելել է Լիբանանի նախագահին<br />


Արամ Ա կաթողիկոսը միջեկեղեցական ժողովի մասնակիցների հետ
այցելել է Լիբանանի նախագահին

  • 05-02-2010 18:41:00   |   |  Հասարակութիւն
ԲԵՅՐՈՒԹ, 5 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Յունվարի 27-ին Արամ Ա կաթողիկոսը, Անթիլիասում իրենց ժողովը գումարող Արեւելյան ուղղափառ եւ կաթոլիկ եկեղեցու աստուածաբան ժողովականների ընկերակցությամբ, պաշտօնապէս այցելել է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանին` Բաաբդայի նախագահական պալատում, հաղորդում է «Ալիքը»: Ներկայացնելով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան կողմից հիւրընկալուած աստուածաբանական ժողովի բնոյթն ու հեռանկարները, Արամ Ա կաթողիկոսն այն համարել է քրիստոնեական կեանքի աշխուժացման առիթ: Նա նաեւ շեշտել է, որ քրիստոնեական տարբեր եկեղեցական ընտանիքների միջեւ նման հանդիպումները խթան են հանդիսանում եկեղեցու եւ ժողովուրդների միջեւ սիրոյ, համերաշխութեան եւ համագործակցութեան զարգացման համար: Վեհափառ Հայրապետն իր գոհունակութիւնն է յայտնել համաձայնական (կոալիցիոն) կառավարութեան ընտրութեան համար` հոյս յայտնելով առաջիկայում քաղաքականապես եւ տնտեսապես ամուր հիմքերի վրայ տեսնել Լիբանանը: Լիբանանի նախագահը հիւրերին ողջունելուց յետոյ անդրադարձել է Լիբանանում տարբեր համայնքների գոյութեանը եւ քրիստոնեական ներկայութեանը: Վերլուծելով երկրի ներքին կեանքը եւ ընդհանրապես, Միջին Արեւելքի քաղաքական դրութիւնը, նախագահը խօսել է խաղաղութիւնը պահպանելու եւ տնտեսական ճգնաժամը յաղթահարելու ուղղութեամբ պետութեան կատարած ճիգերի մասին:
  -   Հասարակութիւն