«Աբովեան» քրէակատարողական հիմնարկում բացաահայտվել են կաշառք<br /> վերցնելու դէպքեր<br />


«Աբովեան» քրէակատարողական հիմնարկում բացաահայտվել են կաշառք
վերցնելու դէպքեր

  • 05-02-2010 16:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 4-ին «Աբովեան» քրէակատարողական հիմնարկի մի դատապարտյալից 23 800 ԱՄՆ դոլար կաշառքը վերցնելուց փաստով ՀՀ Ոստիկանութեան Կազմակերպուած յանցաւորութեան դէմ պայքարի գլխաւոր վարչութիւն բերման է ենթարկուել հիմնարկի տեղամասի պետ, արդարադատութեան փոխգնդապետ Կարինէ Համբարձումեանը: Ըստ Ոստիկանութեան պաշտօնական կայքէջի հաղորդագրութեան, պարզուել է, որ մեկշաբաթեայ արձակուրդներ ստանալու համար 2008թ.-ի սեպտեմբերից մինչեւ 2009թ.-ի մայիս դատապարտյալը Կ.Համբարձումեանին տուել է եւս 2 500 ԱՄՆ դոլար կաշառք: Նոյն օրը վարչութիւնում հաղորդում է ստացուել նաեւ դատապարտեալի քրոջից այն մասին, որ իր քրոջը մեկշաբաթեայ արձակուրդ տրամադրելու համար 2008թ.-ի սեպտեմբերին «Աբովեան» ՔԿՀ-ի պետ Էդուարդ Յովհաննիսեանին տուել է 500 ԱՄՆ դոլարի կաշառք, իսկ 2008թ.-ի նոյեմբերին տեղամասի պետ Կ.Համբարձումեանին` 1 100 ԱՄՆ դոլարի կաշառք: Նախապատրաստուած նիւթերն ուղարկուել են ՀՀ յատուկ քննչական ծառայութիւն` յետագայ ընթացքը լուծելու համար:
  -   Հասարակութիւն