Հայաստանում կեանքի միջին տեւողությունը 74 տարի է<br />


Հայաստանում կեանքի միջին տեւողությունը 74 տարի է

  • 05-02-2010 15:48:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում, ինչպէս Ադրբեջանում, Վրաստանում, Թուրքիայում, Եւրոմիութեան եւ ԱՊՀ այլ երկրներում, կեանքի միջին տեւողությունը 74 տարի է: Այս մասին փետրուարի 5-ի ասուլիսում յայտնեց ՀՀ առողջապահութեան փոխնախարար Թաթուլ Յակոբեանը: Նա նշեց, որ Հայաստանում կանանց կեանքի միջին տեւողությունը 77, իսկ տղամարդկանցը` 70 տարի է: Ըստ փոխնախարարի, հանրապետութիւնում մահուան հիմնական պատճառներից են սրտանօթային հիւանդութիւնները, որին յաջորդում են չարորակ նորագոյացությունները, շնչառական օրգանների հիւանդութիւնները: Անդրադառնալով առողջապահութեան ոլորտի ներկայ վիճակին, խնդիրներին եւ ծրագրերին, Թ.Յակոբեանը յայտնեց, որ 2010թ.-ին առողջապահութեան նախարարութեան ուշադրութեան կենտրոնում են լինելու ոլորտի համար բեկումնային եւ էական նշանակութիւն ունեցող ծրագրերը: Առաջնահերթութիւնը տրվելու է տարածքների համաչափ զարգացման եւ արդիականացման ծրագրին, որի արդիւնքում շահագործման կյանձնուեն Գորիսի, Արատատի, Արմաւիրի եւ Իջեւանի բժշկական կենտրոնները: Բացի այդ, ծրագրի շրջանակներում կիրականացուեն Գաւառի, Ապարանի ԲԿ-ների վերակառուցման եւ վերազինման աշխատանքները: Փոխնախարարի գնահատմամբ, այդ ծրագրի արդիւնքում, մասնաւորապէս, զգալիօրէն կնուազեն հիւանդների անհարկի ուղեգրումները մայրաքաղաք : Թ.Յակոբեանը յայտնեց, որ 2009թ.-ին որոշակի դժուարութիւնների պատճառով չիրականացուեց «Շտապ օգնութիւն» ծառայութեան արդիականացման ծրագիրը, որը կմեկնարկի 2010թ.-ին:
  -   Հասարակութիւն