Կիրականացուի ԼՂՀ քաղաքացիների 1993թ.-ից արժեզրկուած աւանդների<br /> նախնական փոխհատուցում<br />


Կիրականացուի ԼՂՀ քաղաքացիների 1993թ.-ից արժեզրկուած աւանդների
նախնական փոխհատուցում

  • 04-02-2010 20:02:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահ Բակո Սահակեանը փետրուարի 4-ին հրամանագիր է ստորագրել «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերութիւնում ԼՂՀ քաղաքացիների` 1993 թուականից արժեզրկուած աւանդների նախնական փոխհատուցման մասին: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից Համաձայն հրամանագրի` ԼՂՀ կառավարութեանը յանձնարարուել է ապահովել մինչեւ 1965 թուվականը ծնուած քաղաքացիների, ինչպէս նաեւ ԼՂՀ պաշտպանութեան համար զոհուած զինծառայողների եւ պատերազմի առաջին խմբի հաշմանդամների աւանդների նախնական փոխհատուցման իրականացումը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան 2010 թուականի պետական բիւջէի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան օրէնքով նախատեսուած գումարների սահմաններում:
  -   Հասարակութիւն