«Քալաջյան» հիմնադրամը սկսում է իր ուսումնական կրթաթոշակային<br /> ծրագիրը<br />


«Քալաջյան» հիմնադրամը սկսում է իր ուսումնական կրթաթոշակային
ծրագիրը

  • 03-02-2010 19:30:00   |   |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Քալաջյան» հիմնդրամը ուրախ է յայտարարելու իր նոր կրթաթոշակային ծրագրի մասին, որի նպատակն է տրամադրել անվճար ասպիրանտուրայի ուսում կիպրահայ ուսանողներին: Ծրագրի գլխաւոր նպատակն է հնարաւորութիւն տալ շարունակել ուսումը մագիստրատուրայում այն ուսանողներին, ովքեր դրա հնարաւորութիւնը չունեն: Հենց այդ նպատակով «Քալաջյան» հիմնադրամը համագործակցութեան համաձայնագիր է կնքել Հայաստանի Ամերիկեան Համալսարանի հետ: Կիպրահայ ուսանողների համար կարեւոր առաւելութիւններից է նաեւ 2 տարի սովորել Հայաստանի Ամերիկեան Համալսարանի մագիստրատուրայում: Մագիստրատուրայի ծրագիրը առաջարկում է 2 բաժիններ` հաշուապահութիւն եւ ֆինանսներ, մարկետինգ եւ կառավարում, որը նաեւ ներառում է ուսման երկրորդ տարում պրակտիկան անցկացնել Հայաստանի լաւագոյն կազմակերպություններում: Ծրագրի կարեւոր առաւելութիւններից է նաեւ այն, որ Սփիւռքում ապրող ուսանողները, որոնք կգրանցվեն այս ծրագրի համար, ուսման 2 տարիների ընթացքում ապրելու են մեր մայրաքաղաք Երեւանում: «Քալաջյան» հիմնադրամը սկսած 2010-2011ուս.տարուանից նպատակադրված է ուղղարկելու 1 կիպրահայ ուսանողի` ստանալու բարձրագոյն կրթութիւն Հայաստանի Ամերիկեան Համալսարանում: Կրթաթոշակը կներառի ամէն ինչ` այդ թւում բնակարանի տրամադրում Երեւանում: Դիմումների ընդունման վերջնաժամկէտն է 2010թ. մարտի 31-ը:
  -   Հասարակութիւն