Կանցկացուեն խորհրդարանական լսումներ «Աւտոտրանսպորտային<br /> միջոցների օգտագործումից բխող պատասխանատւութեան պարտադիր<br /> ապահովագրութեան մասին» օրինագծի վերաբերեալ<br />


Կանցկացուեն խորհրդարանական լսումներ «Աւտոտրանսպորտային
միջոցների օգտագործումից բխող պատասխանատւութեան պարտադիր
ապահովագրութեան մասին» օրինագծի վերաբերեալ

  • 02-02-2010 20:58:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային Ժողովում փետրուարի 12-ին կանցկացուեն «Աւտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատւութեան պարտադիր ապահովագրութեան մասին» կառավարութեան հեղինակած օրինագծին նուիրուած լսումներ: Նախաձեռնողները Ֆինանսավարկային եւ բիւջէտային, Առողջապահութեան, մայրութեան եւ մանկութեան հարցերի մշտական հանձնաժողովներն են: Այս մասին ԱԺ-ի փետրուարի 2-ի նիստում յայտարարեց Ֆինանսավարկային եւ բիւջէտային հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ, հանրապետական Գագիկ Մինասեանը: Ըստ նրա, հարցի կարեւորութիւնը պայմանաւորուած է նրանով, որ այս օրինագիծը, որով առաջին անգամ անդրադարձ է կատարւում պարտադիր ապահովագրութեանը, ուղղուած է իւրաքանչիւր քաղաքացու` թէ' աւտոտրանսպորտային միջոցի մէջ գտնուողի, թէ' հետիոտնի, իրաւունքների պաշտպանութեանը:
  -   Հասարակութիւն