Թբիլիսիի քաղաքապետի վկայութեամբ, թբիլիսահայերի<br /> նուիրուածութիւնը առանձնայատուկ է դրսեւորվել քաղաքի շինարարութեանը<br /> եւ բարգաւաճմանը ակտիւ մասնակցութեամբ<br />


Թբիլիսիի քաղաքապետի վկայութեամբ, թբիլիսահայերի
նուիրուածութիւնը առանձնայատուկ է դրսեւորվել քաղաքի շինարարութեանը
եւ բարգաւաճմանը ակտիւ մասնակցութեամբ

  • 02-02-2010 20:30:00   |   |  Հասարակութիւն
ԹԲԻԼԻՍԻ, 2 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Փետրուարի 2-ին Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան հանդիպեց Վրաստանում գործող հայ մտաւորականութեան ներկայացուցիչների հետ եւ դիտեց հայ նկարիչների եւ ֆոտոլրագրողների աշխատանքների ցուցահանդէսը: Հանդիպումը կայացաւ Պետրոս Ադամեանի անուան Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում, աւանդական հայկական ազգագրական մթնոլորտում` դուդուկի մեղեդու ուղեկցութեամբ: Ցուցահանդեսին ներկայացուած էին ժողովրդական գորգագործական արուեստի նմուշներ, փայտե աշխատանքներ եւ հնագոյն իրեր: Վրաստանի հայերի միութեան նախագահ Հենրիխ Մուրադեանը, ողջունելով քաղաքապետին, առանձնայատուկ նշեց, որ հայ արուեստի այս հնագոյն օջախը, իւրաքանչիւր թբիլիսահայի հարազատ տունն է, որտեղ ստեղծագործող տաղանդաւոր դերասանները կազմել են հայ թատրոնի պատմութեան փառավոր էջերը: Հայ համայնքի նախագահը յաւելեց, որ թբիլիսահայ թատրոնի շուրջ համախմբուած վիրահայությունը այսօր էլ այստեղ է ուղեգծում իր աշխատանքները, նախանշում Վրաստանում ազգային ինքնութեան պահպանութեանը եւ վրաց հասարակութեանը ինտեգրվելուն ուղղուած աշխատանքները: Քաղաքապետ Գիգի Ուգուլավայի յայտարարութեամբ, Թբիլիսիի հազուագիւտ հատկությունն է իր բնակիչների անկեղծ նուիրուածութիւնը այս քաղաքին: Թբիլիսիի հայ ազգաբնակչութեան մօտ այդ նուիրուածութիւնը եւ սէրը առանձնայատուկ են դրսեւորվել քաղաքի շինարարութեանը եւ բարգաւաճմանը ակտիւ մասնակցութեամբ: Նա հայ նկարչի կտաւում պատկերուած Թբիլիսին համարեց բազմազգ Թբիլիսիի ապագայի իսկական մոդել: Քաղաքապետը խոստացաւ աւելի յաճախակի դարձնել նման հանդիպումները եւ աջակցել հայ հասարակութեանը: Սուսաննա Խաչատրեան, Թբիլիսի, յատուկ «Հայերն Այսօր»_ի համար
  -   Հասարակութիւն