Անթիլիասում տեղի է ունեցել Կաթոլիկ եւ Արեւելյան Ուղղափառ<br /> Եկեղեցիների ներկայացուցիչների 7-րդ հանդիպումը<br />


Անթիլիասում տեղի է ունեցել Կաթոլիկ եւ Արեւելյան Ուղղափառ
Եկեղեցիների ներկայացուցիչների 7-րդ հանդիպումը

  • 02-02-2010 19:38:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 2 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսությունում, Անթիլիասում, յունվարի 26-31-ին տեղի է ունեցել Կաթոլիկ եւ Հին Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիների միջեւ աստուածաբանական երկխօսութեան համատեղ յանձնախմբի 7-րդ հանդիպումը: Հանդիպման ընթացքում շուրջ երեսուն եկեղեցական եւ աշխարհական աստուածաբաններ քննարկել են հարցեր, որոնք վերաբերում էին վաղ Եկեղեցում (մինչեւ 5-րդ դար) Տիեզերական ժողովների ընդունման կարգին եւ Եկեղեցական հաղորդության` միմեանց հետ ունեցած յարաբերութիւններին, խնդիրներին: Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց հանդիպմանը մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական յարաբերութիւնների պատասխանատու եւ Հրատարակչութեան տնօրէն Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսեանը, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդեանը (Ամենայն Հայոց Կաթողիկոսութիւն), Տ. Օշական արքեպիսկոպոս Չոլոյեանը (Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն) եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Միջեկեղեցական յարաբերութիւնների վարիչ Տ. Նարեկ եպիսկոպոս Ալեմեզեանը: Ըստ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգի հաղորդագրութեան, հանդիպման ընթացքում Եզնիկ Սրբազանը հանդէս է եկել բանախօսութեամբ` ներկայացնելով Տիեզերական ժողովների ընդունման կարգը Հայ Եկեղեցում եւ այս գործընթացի հետ կապուած Հայ Եկեղեցու սկզբունքներն ու մօտեցումները:
  -   Հասարակութիւն